вторник, 10 ноября 2009 г.

ՄԻՇՏ ԴԵՊԻ ՆԵՐՍ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Տղան երազ է տեսնում: Երազում նա թռչում էր Երկրագնգի վրայով, ներքևում կանաչ անտառներ էին, գետեր ու լճեր, լեռներ ու տափաստաններ: Շատ գեղեցիկ էր Երկիր մոլորակը: Տղան այնքա˜ն էր ուզում զրուցել նրանց հետ:
– Երկիր. ո՞վ է քեզ տվել այդ գեղեցիկ բնությունը,– հարցրեց տղան:
– Ամեն ինչ ինձ Սե°րն է տվել,– պատասխանեց Երկիրը:
– Իսկ ու՞մ ես դու սիրում:
– Սիրում եմ բոլոր զավակներիս` բույսերին, կենդանիներին, մարդկանց…
– Իսկ եթե չսիրե°ս նրանց, ի՞նչ կլիմի քեզ հետ,–հարցրեց տղան:
– Ես կսառչեմ,– պատասխանեց Երկիրը,– սառույց կկտրեն իմ գետերն ու լճերը, կչորանան իմ անտառներն ու դաշտերը:
–Երկի˜ր, գեղեցիկ Երկի˜ր.– բացականչեց տղան– ես ուզում եմ, որ միշտ տաք լինես ու սիրես մեզ: Բայց դու կարո՞ղ ես չսիրել զավակներիդ ու սառչել, կարո՞ղ է այդպիսի բան պատահել: 
Երկիրը տխուր ժպտաց, էլ ոչինչ չավելացրեց ու շարունակեց իր թռիչքը Տիեզերքի անսահմանության մեջ…


Պատկերացրու', թե դու' ես թռչում Երկիր մոլորակի վրայով: Ի±նչ կտեսնես Երկրի վրա:
Ինչու է Երկիրը տաք ու գեղեցիկ:
Երկրի ի՞նչ զավակների ես ճանաչում: Իսկ դու ո՞ւմ զավակն ես:
Քո կարծիքով. կարո՞ղ է արդյոք պատահել, որ Երկիրը չսիրի իր զավակներին: 


* * * 
Երազը շարունակվում էր: Տղան թողեց Երկիրը, սուրաց դեպի Արևն ու մի քանի վայրկյանում հասավ նրան:
Արևը շա˜տ– շա˜տ տաք էր, բայց տղան չէր վառվում, երազի մեջ հո չե՞ս վառվի: Արևը ծփում էր հալած ոսկու օվկիանոսի պես, Արևը շա˜տ գեղեցիկ էր:
– Արև˜, Արև˜, ինչ գեղեցիկ ես դու,– բացականչեց տղան,–Քո բոլոր եղբայրներն ու քույրերը ստանում են քո լույսը: Իսկ որտեղից է քո լույսն ու ջերմությունը :
– Ես լույս եմ տալիս, որովհետև սիրում եմ իմ քույրերին ու եղբայրներին: Սիրում եմ նաև ինքս ինձ, իմ շիկացած ու ոսկեգույն մարմինը:
– Իսկ եթե դադարես սիրել, ի՞նչ կլինի,– հարցրեց տղան:
Արևը ժպտաց և չպատասխանեց: Նա գիտեր որ տղան ինքը կգտնի պատասխանը:

Комментариев нет: