пятница, 13 ноября 2009 г.

PUBLIC MOVEMENT AGAINST URANIUM PROJECT TO BEGIN IN SYUNIK

SYUNIKE MER PASHTPANUTYAN KARIQN UNI!!

VOCH URANIN! 

«Մեր միակ պահանջն այն է, որպեսզի ուրանի հանքը չբացեն եւ դադարեցնեն ուրանի հետ կապված ցանկացած գործողություն»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտարարեց Կապանի զոհված եւ վիրավորված ազատամարտիկների պաշտպանության «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը:

Նա հայտնեց, որ կոմիտեն պատրաստում է Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա եւ Հայաստանի բարձր պետական մարմիններին ուղղված հայտարարություն:«Դա միայն մեր խնդիրը չէ: Սյունիքի մարզը Հայաստանի սիրտն է, եթե չլինի Սյունիքը, Հայաստանն էլ չի լինի»,- հայտարարեց նա: 

Նշենք, որ նախօրեին «Էկոլուր»-ի մոնիտորինգային խումբը հանդիպեց Լեռնաձոր համայնքի հետ, որի տարածքում «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն»-ը զբաղվում է ուրանի պաշարների հետազոտություններով:  

Լեռնաձորի մեջ մտնող 9 փոքր համայնքներից 4 համայնքներ՝ ներառյալ Լեռնաձոր գյուղը, գտնվում են հետազոտությունների գոտում: Հանքի մուտքը, որը 60-ական թվականներին բացվել է Գրոմովի ուրանային էկսպեդիցիայի արդյունքում, ներկայումս փակ է: Մուտքը գտնվում է Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանի տնից 300 մետր հեռավորության վրա: «Ես տարիներ շարունակ տուն եմ կառուցում, որպեսզի իմ թոռներն այստեղ մնան եւ ապրեն: Այժմ, չգիտեմ՝ արժի ավարտել շինարարությունը, թե՞ ոչ: Կցանկապատեմ պատշգամբը, որ երեխաները չընկնեն եւ վերջ»,- ասում է Ստեփան Պետրոսյանը:  

Հնաբնակները հիշում են, թե ինչպես Գրոմովի էկսպեդիցիայի ժամանակ դիտարկվեցին նորածին հորթերի մահվան դեպքեր:

«Եթե այդպես է, ապա մարդկանց համար էլ է դա վտանգավոր…. Թող նախագծի ղեկավարներն իրենց երեխաների հետ գան այստեղ եւ ապրեն…Այդ ժամանակ, գուցե, մենք էլ հավատանք, որ ուրանային նախագիծն անվտանգ է….»,- իրենց մտահոգությունների մասին խոսեցին Լեռնաձորի բնակիչները նոյեմբերի 1-ին «Էկոլուր»-ի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: 

Լեռնաձորի բնակիչները որոշեցին ուրանային նախագծի դեմ ստորագրահավաք սկսել եւ հասնել նրան, որ պետությունը երաշխավորի իրենց իրավունքների պաշտպանությունը:

WWW.ECOLUR.ORG

“Our demand is only one: not to open the uranium deposit and to stop any action in regard to uranium,” said Khoren Harutyunyan, the Chairman of “Azatamart” Committee dealing with the protection of the family members’ rights of deceased and wounded fighters in Kapan. 

Комментариев нет: