суббота, 21 ноября 2009 г.

Ծառը վնասողը տուգանվեց 80 հազար դրամով



[ 2009/11/20 | 11:48 ] 
բնապահպանություն, կարևոր 
Լիլիթ Նուրիջանյան 



«Հետքը» գրել էր, որ Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասի երրորդ եւ չորրորդ շենքերի անկյունում կառուցվող խանութի տերը փորձել է հատել խանութի հարեւանությամբ գտնվող ծառը: Այս մասին տեղեկացրել էինք նաեւ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանին: Վերջինս մասնագետներ էր ուղարկել` ծառը զննելու: Այսօր նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «Հետք»-ին հայտնեց, որ խանութի տերը տուգանվել է 80 հազար դրամով:

Հիշեցնենք, որ ծառահատը գործն ավարտին չէր հասցրել բնակիչների ակտիվ միջամտության շնորհիվ, սակայն ծառը վնասվել է, որի համար նշանակվել է տուգանք: Հասմիկ Մկրտչյանը նաեւ տեղեկացրեց, որ մասնագետների կանխատեսմամբ` չնայած հասցված վնասին, ծառի աճը չի դադարի:

Նշենք, որ Դավիթաշենի բնակիչները «Հետք»-ին պատմել են, որ սա առաջին ծառը չէ, որ հատվել է այս խանութի պատճառով. «Այս խանութը տարիներով կիսակառույց է եղել: Վերջերս սկսեցին կառուցել եւ աստիճանաբար խանութի կողքի բոլոր ծառերը վերացան: Մնացել էր այս մեկը, բայց սրա հախից էլ եկան»,- ասել է տիկին Իրինան:

Բնակիչները պնդում են, որ վերջին շրջանում Դավիթաշենում ծառահատումներն ավելացել են եւ «դրանց դեմն առնող չկա», իսկ իրենք չեն կարող ամեն ծառի կողքին կանգնել:

Комментариев нет: