on the way to
LAKE GHOSH, IJEVAN
«Ա1+»-ն այսօր ահազանգ էր ստացել, որ Գոշավանքից դեպի Գոշի լիճ տանող ճանապարհին մեծաքանակ ծառահատումներ են իրականացվել:
«Թեղուտի պաշտպանության» խմբի ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանի վստահեցմամբ` դրանք 50-ից ավելի հաստաբուն, առողջ ծառեր էին, որոնք ըստ նրա` ոչ թե սանիտարական հատման էին ենթարկվել, այլ անօրինաբար կտրվել:
Պարզաբանումների համար դիմեցինք «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանին: Նա մեզ հավաստիացնում էր, որ այդ տարածքում գոյություն ունի օրինական հատատեղի, որտեղ աճող շուրջ 40 ծառն էլ հենց կտրել են: Նա նաեւ տեղեկացրեց, որ դրանք բոլորն էլ համարակալված, անտառահատման տոմսերը դուրս գրված, «գումարները մուծված ծառեր են»: Մեր այն հարցին, թե ո՞վ եւ ի՞նչ նպատակներով է այդ «գումարները մուծվել», պարոն Դավթյանը տվեց շատ կոնկրետ պատասխան. «Գումարները մուծել է Դիլիջանից անհատ ձեռներեց` Արմեն Հովսեփյանը: Ես չգիտեմ` այդ փայտն ինչ է անելու` կարող է տանն օգտագործի, կարող է վաճառի»:
Ինչ վերաբերում է ծառահատումներին, ապա ազգային պարկի տնօրենը այսպես մեկնաբանեց. «Նորմալ, պաշտոնական սանիտարական հատումներ են, որոնք թույլատրվել են ՀՀ Կառավարության կողմից հաստատված 2006-11թթ.-ի մեր կառավարման պլանով»: Ըստ այդ պլանի` իրենք ամեն տարի պետք է հատեն 1500 խմ տարածք: Այս տարի, նրա ասելով` Գոշ լճի տարածքում այլեւս ծառահատում չի լինի: Իսկ հաջորդ տարի հատում կանեն, եթե կառավաման պլանով հաստատվի ծառերի նոր խմբաքանակը:
Նա վստահեցնում էր, որ դրանք գերհասուն ծառեր են, որոնց խիտ շարքը վնասակար է անտառզարգացմանը: «Վերեւի կամ ներքեւի հատվածից սկսելով փտել` գերհասունները կարող են հիվանդություն տարածել իրենց շուրջ»,- ընդգծեց Աշոտ Դավթյանը:
«Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք եւս այդ մասին ահազանգ են ստացել եւ պատրաստվում են գնալ Դիլիջան` տեղում ծանոթանալու իրավիճակին:
«Մենք նաեւ այլ ահազանգեր ենք ստանում, որ այնտեղ բացի սանիտարական հատումներից, բազմաթիվ այլ, անօրինական հատումներ են իրականացվում: Դա պետք է հասարակական մոնիթորինգի առարկա դառնա, քանի որ «Դիլիջան» ազգային պարկն ամեն տեղից հատվում ու հատվում է»,- հայտարարեց նա:
понедельник, 15 марта 2010 г.
ARMENIA 2010
Автор: bnamard на 13:53
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
4 комментария:
Ինչքան գործ է արվել Գոշի տարածքում, որպեսզի այս լիճը և նրա շրջակա միջավայրը վերականգվեն և գոյատևեն:Հիմա կորցնենք այդ ամենը Ոչ մի դեպքում
Որևէ մեկը կարող է? իրավասու մարմինների կոնտակտային տվյալներ ասել, որպեսզի ահազանգենք: Ինչքան շատ անհանգստացնենք անպատասխանատու պատասխանատուներին, այնքան մեծ կլինի արդյունքի հասնելու հավանականությունը: Միգուցե այս մասնավոր դեպքում պատժվողներ չլինեն, բայց անհնար է, որ այս հարցի շուրջ աղմուկը անհետևանք մնա...
Bnapahpan naxararutyan ashxatakicneri contayin tvyalnere....
Romik Mangasaryan 093 000049
Karen Papoyan 091 880 200
Karine Danielyan 091 365 968
Vahagn Sargsyan 091 240 082
Diana [Mak] 091 240 082
WWF karen [vayri bnutyan pashtpan] 091 450 660
Azgayin Zhoghov 010 58 85 40
Bn Naxararutyan Tej Gits 010 523835
Qaqaxapetarani tej gits 1.08
Shant TV tej Gits 27 76 90
Отправить комментарий