Սիրելի' հայրենակիցներ.
բնասեր, հեծանվասեր հասարակություն....
Ո՞Վ, Ո՞Վ, Ո՞Վ, Ո՞Վ,
եթե ոչ ՄԵՆՔ`
մեր մայր բնության զավակներն ու ժառանգները,
պետք է ձեռք մեկնենք մեր միակ ստնտուին` մեր սրբազան բնությանը:
Անխնա անտառհատումները, հանքահանության ահագնացող ծավալները
հոշոտում են Հայաստանի առանց այն էլ հյուծված բնաշխարհը:
Արդեն երկու ամիս է, ինչ
Թեղուտում զանգվածային ծառահատումներ են իրականացվում.
///////////////////////////////////////////
ավերվում է կուսական անտառը:
ավերվում է կուսական անտառը:
Մայիսի 9-ից 11–ը հրավիրում ենք Ձեզ մասնակցելու
Երևան – Թեղուտ հեծանվարշավին…
Միջոցառումը նպատակ ունի հասարակության և իշխանությունների ուշադրությունը սևեռել այս հույժ կարևոր ու հրատապ խնդրին:
Մեր պահանջներն են`
կանգնեցնել բոլոր աշխատանքները,
վերանայել հանքավայրը շահագործելու մասին որոշումը...
ՎՍՏԱՀ ԵՂԵՔ` ՁԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՆՊԱՍՏԵՔ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ:
Եվ այսպես.
Օր 1-ին` Երևան – Աշտարակ- Սպիտակ
Օր 2-րդ` Սպիտակ- Կիրովական- Ալավերդի- Թեղուտ
Օր 3-րդ` Թեղուտ – Երևան (ավտոբոսով)
P.S. Երթը կուղեկցի մեքենա և ավտոբուս:
Ճանապարհը հաղթահարելի է, բայց կպահանջվեն որոշակի ֆիզիկական պատրաստվածություն և վարժ հեծանիվ վարելու իմացություն ունեցող մարդիկ:
ՀԵԾԱՆԻՎ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՀԵԾԱՆԻՎՆԵՐ (15-20):
ԳԻՇԵՐԵԼՈՒ ԵՆՔ ՎՐԱՆՆԵՐՈՒՄ, ԽԱՐՈՒՅԿԻ ՇՈՒՐՋ....
Գրեք մեզ right227@gmail.com հասցեով կամ զանգահարեք 093080485:
Խնդրում ենք Ձեր մասնակցության մասին մեզ տեղյակ պահել ամենաուշը` մինչև մայիսի 8-ի առավոտյան ժամը 9:00-ը:
1 комментарий:
Pretty great post. I just stumbled upon your
blog and wanted to mention that I have really enjoyed surfing around
your blog posts. In any case I'll be subscribing to your feed and I hope you write once more very soon!
Have a look at my blog ... online timer stopwatch.
Отправить комментарий