ՀՀ կառավարության շենքի մուտքից քիչ հեռու ամբողջ գետինը նկարազարդ էր: Հենց գետնին նստած ի պաշտպանություն Թեղուտի անտառների պահպանման բողոքի ակցիայի դուրս եկած մի խումբ քաղաքացիներ գունազարդ մատիտներով նկարում էին բնության թեմաներով նկարներ եւ դրանք փռում գետնին:

Ոստիկանության աշխատակիցները, շղթա կազմած, այսօր արգելել էին ցուցարարներին կանգնել կառավարության մուտքի դիմաց՝ պատճառաբանելով, թե իրենց կոչերով խանգարում են կառավարության աշխատանքը:

Ոստիկանության աշխատակիցներից ոմանք մոտենում, կարդում էին գետնին փռված նկաներն ու նաեւ հետաքրքրվում ակցիայի մասնակիցներից՝ ինչ գետ է, ինչ անտառ է նկարում: Ակցիայի մասնակիցները հանգամանալից պատասխանում էին նրանց հարցերին եւ ընդգծում, որ պղնձամոլիբդենային այդ գործարանի կառուցմամբ ինչ խնդիրներ կարող էին առաջ գալ: ՚Ալավերդիում բոլոր ծնունդներն անորմալ են: Այստեղ ծառ տնկելու հարցը չէ, որ մեկ ուրիշ տեղ տնկենք, այլ այստեղ մեր առողջ սերնդի գոյության կռիվ է: Երկրագնդի մակարդակով աղետ ենք հասցնում մարդկությանը: Այս իշխանությունները պատերազմ են հայտարարել բնությանըՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Թեղուտի պաշտպանության շարժման անդամներից Մարիամ Սուխուդյանը:
Այս ակցիայից հետո մասնակիցները երթով շարժվելու էին VTB բանկ, որը ֆինանասավորում է պղնձամոլիբդենային հանքաարդյունաբերության ՚չարաբաստիկՙ գործարքը: Այստեղ եւս ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն, որպեսզի ՚նա ետ կանգնի չարագործ գործարքի ֆինանսավորումիցՙ: Այստեղ էին նաեւ ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավորներից: Նրանցից Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՚բնության պահպանման այս ակցիաները ինչ-որ մեկի կողմից ուղղորդված չեն, այլ ինքնաբուխ ենՙ:
Բացի նկարներից, գետնին փռված էին նաեւ ակցիայի պահանջներն ու կոչերը՝ ՚Հետո՞, արա վերջը ինչ ա լինելուՙ, ՚Ձեռքներդ հեռու Թեղուտիցՙ,

Բացի Թեղուտի խնդիրներով հավաքված խմբից, այստեղ էին նաեւ Երեւան քաղաքի վտարված գոտիների բնակիչները, ի պաշտպանություն ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանի բողոքի դուրս եկած մարդիկ: Հենց կառավարությունից դուրս եկավ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, օտրաման գոտու բնակիչները շրջապատեցին նրան ու սկսեցին յուրաքանչյուրն իր բողոքը ներկայացնել նրան: Վերջինս ամեն կերպ փորձում էր հանգստացնել նրանց եւ խոստումներ տալ:
15:16] 29 Մայիսի, 2008
1 комментарий:
Very nice write-up. I certainly love this website.
Thanks!
My web-site free online stopwatch download.
Отправить комментарий