суббота, 17 мая 2008 г.

"The victims of black bull"

Եթե Ուզում եք Դիտել «ՍԵՎ ՑՈՒԼԻ ԶՈՀԵՐԸ» Ֆիլմը
Teghut, Alaverdi, Akhtala
Գրեք մեզ right227@gmail.com հասցեով:

Ֆիլմի հեղինակն է «Էկոլուր» ՀԿ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը:
Ֆիլմում բարձրացված հիմնախնդիրները վերաբերում են երեք «թեժ կետերին»` Ալավերդի, Թեղուտ և Ախթալա հանքավայրերի վնասակար հետևանքներին:
Ներկայացնենք ֆիլմը: Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը համարվում է քաղաքի բնակչության եկամտի գլխավոր աղբյուրը: Հումքն անբավարար է. կոմբինատը տարեկան ձուլում է 7-10 հազ. տոննա սև պղինձ, ինչը ծայրահեղ քիչ է շահութաբեր արտադրության համար:
«Վալեքս Գրուպ» ընկերությունը, որին պատկանում է կոմբինատը, հիմնական շահույթը ստանում է պղնձի համաշխարհային բարձր գների, բանվորների ցածր աշխատավարձերի և բնապահպանական տուգանքների նվազեցման շնորհիվ:
2005թ. ծծմբային անհիդրիդի արտանետման նորման` տարեկան 1 179.4 տոննա, ավելացել է` հասնելով 15 597.6 տոննայի: Խնայված գումարները ընկերությունը պետք է ուղեր ծծմբային անհիդրիդի թունավոր արտանետումները կանխող ֆիլտրերի տեղադրմանը: Ընդ որում, հայտնի է դարձել, որ 2009թ. հունվարի 1-ին ավարտվում է արտոնությունների ժամկետը, և, դրա հետ մեկտեղ, փակվում է կոմբինատը: Ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ուղղությամբ:
Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև Թեղուտի ծրագրին, որը 2006թ. արժանացավ պետական բնապահպանական փորձագիտության դրական եզրակացությանը` չնայած բնապահպանական հասարակայնության վճռական բողոքներին:
Ֆիլմը պնդում է, որ հաշվարկված վնասի չափը չի համապատասխանում իրական չափերին, որ խախտվում է 11 ազգային օրենք, միջազգային 7 կոնվենցիա, որ ծրագրի իրականացումը սպառնում է հսկայական տարածքը վերածել մեռյալ գոտու, որ մարդիկ ստիպված կհեռանան իրենց բնակավայրերից:
Ֆիլմում նաև ներկայացվում է Ախթալայի հին, լքված պոչամբարի վնասակար հետևանքները:
Պոչանբարը պատկանում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին ( «Մեթալ Փրինս» ընկերություն), գտնվում է Ճոճկան և Այրում գյուղերի միջև:
Ներկայումս 35 հա զբաղեցնող պոչամբարը թունավոր ճահիճ է: Դրա հետևանքով թունավորվում են անասունները, հիվանդանում են մարդիկ, անձրևների ժամանակ պոչամբարում կուտակված ջուրը ողողում է գյուղատնտեսական հողատարածքները: Անցած տարի կառավարության որոշման համաձայն, սկսվեց Թեղուտի ծրագրի իրականացումը:
Հիմնականում, ծրագիրը պետք է իրականացվի անտառային ֆոնդի և Թեղուտ, Շնող գյուղերի համայնքային ու սեփական հողատարածքների վրա: Այն գյուղացիները, ովքեր չէին օգտագործում իրենց հողերը, 1 քառ. մ -ը 35-40 դրամով հանձնել են ընկերությանը:
Ֆիլմի հերոսները` խոշոր ֆերմերները, ովքեր իրենց սեփական աշխատանքով մշակել են այգիներն ու դաշտերը: Նրանք մտադիր են պաշտպանել իրենց իրավունքները, թեև` շատ դժվարությունների և արգելքների են հանդիպում:
Աղբյուր` Panorama.am

1 комментарий:

Анонимный комментирует...

I'm not sure exactly why but this site is loading extremely slow for me. Is anyone else having this problem or is it a problem on my end? I'll check back later and see if the problem still exists.


Have a look at my page ... online stopwatches.