пятница, 2 мая 2008 г.

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՞ Է

Արմատներով շնողեցի Էդգար Հարությունյանը ընտանիքով Երեւան է եղափոխվել մշտական բնակության եւ նման տարբերակներ էլ մտածում է իր գյուղում մնացած հարազատ բարեկամների համար: Այսօր նա ՚բնությունը պահպանելուՙ պաստառով եկել էր բնապահպանական խնդիրներով մտահոգ մարդկանց միանալու, ովքեր բողոքի ակցիա էին կազմակերպել Ազգային ժողովի դիմաց:
՚Ես չեմ ուզում իմ ապագա երեխաները արատներով ծնվեն, ինչը ուղղակիորեն սպառնում է մեզ, եթե Շնողում մնանք: Հանքի շահագործումն ու տարածքի բնության ոչնչացումը անխուսափելի էՙ,-՚Ա1+ՙ-ին պատմեց Էդգարը: Նա ասում է, որ Թեղուտում ու Շնողում իրոք գործազրկության մակարդակը բարձր է եւ մարդիկ կան, որ համաձայն են ծրագրին` նոր աշխատանք ձեռք բերելու համար, բայց այդ մարդիկ մեծամասնություն չեն:
Այսօր Ազգային ժողովի դիմաց հավաքված տարբեր տարիքի եւ քաղաքական հայացքների տեր մարդիկ, միավորվել էին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ.

՚Թեղուտում կատարվելիքը հանցանք է սերունդների հանդեպՙ:
՚Ես համոզել 3 հոգու եմ բերել այստեղ եւ շարունակելու եմ ուրիշ մարդկանց էլ բերել, մինչեւ ուշադրություն գրավենք մեզ վրաՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց ակցիային մասնակից Անտոնը, իսկ Տաթեւն ու Լիաննան ասացին, որ սա առաջին հերթին իրենց իրավունքների ոտնահարում է, ինչն իրենք թույլ չեն տա:
՚Հեռու Թեղուտիցՙ կոչերից հետո, ակտիվիստներին մոտեցավ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով հավաքվածներին հանգիստ քննարկման եւ համագործակցության կոչ արեց:
՚Հասարակական քննարկում արդեն տեղի ունեցել է, հարցի կարեւորությունը հաշվի առնելով` նաեւ քննարկվել է Ազգային ժողովում լսումների ձեւով, այնտեղ բոլոր հարցերը բարձրացվել են, բոլոր հարցերի լուծումները տրվել են եւ այս պահի դրությամբ ես պատրաստ եմ հայտարարել, որ մենք, ուղղակի բոլորով միասին մենք պիտի կարողանանք մշակել մեր ռազմավարությունը վերահսկողություն իրականացնելու համարՙ,-ասաց նախարարը:
Իսկ հավաքվածների մյուս հարցերը նա խնդրեց ուղղել համապատասխան փորձագետին` Գագիկ Արզումանյանին,որն այդտեղ էր:
Գագիկ Արզումանյանին էլ հիմնական հարցերը Թեղուտի պոչամբարի վերաբերյալ էր եւ նա պատասխանեց, որ այն իրենից որեւէ առանձնահատոկ վտանգ չի ներկայացնում:
՚Թեղուտի պոչամբարը չի տարբերվում աշխարհում գոյություն ունեցող որեւէ պոչամբարից, եթե հստակ առաջարկ պատրաստ ենք լսել, եթե կասկածում եք, որ երեխան ծնվելուց հետո կարող է հանցագործ դառնալ, դա դեռ առիթ չէ չծննդաբերելու համարՙ,-ասաց նա:
Բնապահպան ակտիվիստների Հրայր Սավզյանը զրույցից հետո կիսվեց ՚Ա1+ՙ-ի հետ, թե ամենեւին էլ բավարարված չէ նախարարի պատասխանից: ՚Խուսափոխական էր, նա գցեց Արզումանյանի վրա ու գնաց, անգիր արած բաներ էր ասումՙ,-վրդովված ասած երիտասարդը:
Ակցիային ներկա էին նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ու ՚Թրանսփերենսիինտերնեյշընըլՙ-ի երեւանյան գրասնեյակի տնօրեն Ամալյա Կոստանյանը:
՚Աշխատատեղերով ամեն ինչ արդարացնել չի կարելի, աշխատատեղ կարելի է ուրիշ ձեւով ստեղծել առանց վնասներիՙ,-ասաց ՚Ա1+ՙ-ին Ամալյա Կոստանյանը եւ նշեց, որ եկել է ուղղակի սատար կանգնելու այստեղ հավաքված մարդկանց: Ավետիք Իշխանյանն ավելի խիստ դիրքորոշում ուներ: Նա ասաց, Թեղուտի հանքավայրի շահագործումը մի քանի հոգու հարստանալու հարց է:
՚Եթե նույնիսկ պետության հարստանալու հարց էլ լիներ, էլի ես դեմ կլինեի շահագործմանը, որովհետեւ ընդհամերնը 6-7 տոկոսով անտառածածկ Հայաստանում կտրել այդ քանակությամբ անտառ, ուղղակի վայրենություն էՙ,-ասաց Ավետիք Իշխանյանը:
Շնողի պատվավոր քաղաքացի, Մանկավարժական համալսարանի դասախոս Վարշամ Ավետյանի համար այսօրվա ակցիան մեծ նշանակություն ուներ; ՚Սուտ է ասում նախարարը, թե դա բնակչության համաձայնությամբ է արվում: Հավաքել են ընդհանուր 150 ստորագրություն, իսկ թղթում գրված է եղել, թե վերականգման անտառ են տնկելու, խնդրելու են, որ կառավարությունը այդ տնկիների տնկումը հանձնարարի թեղուտեցիներին եւ շնողեցիրներինՙ,-պատմեց նա եւ վրդովվեց, թե խաբեությամբ հարցը չեն լուծում:
Նշենք, որ Լոռու մարզի Թեղուտի հանքավայրը 25 տոկոսով շահագործման հանձնելու վերաբերյալ նախագիծը հաստատվել է 2007թ-ի նեյեմբերի 1-ի ՀՀ կառավարության որոշմամբ եւ սա անկախ Հայաստանի ամենամեծ արդյուանբերական նախագիծն է:

1 комментарий:

Анонимный комментирует...

Your style is really unique in comparison to other folks I have read stuff from.
Many thanks for posting when you have the opportunity, Guess I will just book mark this site.



Also visit my blog post: online stopwatch custom.