Սույն թվականի մայիսի 13-ին, ժամը 15:00-ին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կոնֆերանսի դահլիճում տեղի է ունենալու
ՙՍև ցուլի զոհերը՚
ֆիլմի շնորհանդեսը (արտադրությունը` ՙԷկոլուր՚ ՀԿ) և Կլոր սեղան`
ՙՎտանգավոր գոտու կենտրոնում մարդն է՚
վերնագրով` կազմակերպված ՙՀայաստանի հյուսիսի տեղեկատվական հայելի՚ ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է ՙԷկոլուր՚ տեղեկատվական ՀԿ-ի կողմից` ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ ՀԿ-ի փորձագիտական աջակցությամբ:
Ֆիլմում բարձրացված հիմնախնդիրները վերաբերում են երեք ՙթեժ կետերին՚` Ալավերդի, Թեղուտ և Ախթալա:
Կլոր սեղանին մասնակցում են ներկայացուցիչներ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության նախարարություններից, ՙՎալեքս Գրուպ՚ ընկերությունից, Թեղուտ և Շնող համայնքներից, ՀԿ -ներից, ինչպես նաև` անկախ փորձագետներ:
Ալավերդի.Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը համարվում է քաղաքի բնակչության եկամտի գլխավոր աղբյուրը: Հումքի անբավարար քանակի պատճառով կոմբինատը տարեկան ձուլում է 7-10 հազ. տոննա սև պղինձ, որը ծայրահեղ քիչ է շահութաբեր արտադրության համար: ՙՎալեքս Գրուպ՚ ընկերությունը, որին պատկանում է կոմբինատը, հիմնական շահույթը ստանում է պղնձի համաշխարհային բարձր գների, բանվորների ցածր աշխատավարձերի և բնապահպանական տուգանքների նվազեցման շնորհիվ: 2005թ. ծծմբային անհիդրիդի արտանետման նորման` տարեկան 1 179.4 տոննա, ավելացել է` հասնելով 15 597.6 տոննայի: Խնայված գումարները ընկերությունը պետք է ուղղեր ծծմբային անհիդրիդի թունավոր արտանետումները կանխող ֆիլտրերի տեղադրմանը: Ընդ որում, հայտնի է դարձել, որ 2009թ. հունվարի 1-ին ավարտվում է արտոնությունների ժամկետը, և, դրա հետ մեկտեղ, փակվում է կոմբինատը: Ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ուղղությամբ:
Թեղուտ.Թեղուտի ծրագիրը 2006թ. արժանացավ պետական բնապահպանական փորձագիտության դրական եզրակացությանը` չնայած բնապահպանական հասարակայնության վճռական բողոքներին: Անկախ փորձագետները հաստատում են, որ հաշվարկված վնասի չափը չի համապատասխանում իրական չափերին, որ խախտվում է 11 ազգային օրենք, միջազգային 7 կոնվենցիա, և ծրագրի իրականացումը սպառնում է հսկայական տարածքը վերածել մեռյալ գոտու, որտեղից մարդիկ կհեռանան: Սակայն, 2007թ. կառավարության որոշման համաձայն, սկսվեց Թեղուտի ծրագրի իրականացումը: Հիմնականում, ծրագիրը պետք է իրականացվի անտառային ֆոնդի և Թեղուտ և Շնող գյուղերի համայնքային և սեփական հողատարածքների վրա: Այն գյուղացիները, ովքեր չէին օգտագործում իրենց հողերը, 1 քառ. մ -ը 35-40 դրամով հանձնել են ընկերությանը:
Ֆիլմի հերոսները խոշոր ֆերմերներն են, ովքեր իրենց սեփական աշխատանքով մշակել են այգիներն ու դաշտերը: Նրանք մտադիր են պաշտպանել իրենց իրավունքները և պատմում են, թե ինչ դժվարությունների և արգելքների են հանդիպում:
Ախթալա.Ախթալան բնության հանդեպ սպառողական և անվերահսկելի վերաբերմունքի տխուր օրինակ է: Ֆիլմում ցուցադրվում է Ախթալայի հին, լքված պոչամբարը, որը պատկանում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին (ՙՄեթալ Փրինս՚ ընկերություն):
Պոչամբարը գտնվում է Ճոճկան և Այրում գյուղերի միջև: Ներկայումս 35 հա զբաղեցնող պոչամբարը թունավոր ճահիճ է: Ճոճկան գյուղի համայնքի ղեկավար Վարուժան Թամանյանը արդեն մի քանի տարի փորձում է հրավիրել մարդկանց ուշադրությունն այն սպառնալիքներին, որոնք ներկայացնում է պոչամբարն այդ երկու գյուղերի բնակիչների համար: Թունավորվում են անասունները, հիվանդանում են մարդիկ, անձրևների ժամանակ պոչամբարում կուտակված ջուրը ողողում է գյուղատնտեսական հողատարածքները: Գյուղաբնակների բոլոր դիմումներն առայժմ մնում են անպատասխան:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Հեռ. 52-36-04Էլ. փոստ. office@awhhe.am
1 комментарий:
I am genuinely grateful to the holder of this website who has
shared this wonderful paragraph at at this place.
Also visit my web blog - online stopwatch custom.
Отправить комментарий