пятница, 25 июня 2010 г.

SOS KHOSROV RESERVE!!!ՀԵՌՈՒ ՊԱՀԵՔ ՁԵՐ ՍԵՎ ՁԵՌՔԵՐԸ

Հատվածներ բնապահպանության նախարարի և էկոլոգիական դաշինքի հետ Խոսրովի արգելոց կատարած այցից:

ՄԱՍ 1 http://www.youtube.com/watch?v=AUUQuRi9Y-8
Վայրի բնության պահպանության հիմնադրամի /WWF/ Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի ՑՆՑՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ հենց արգելոցի ՍՐՏՈՒՄ կառուցվող ռեստորանային շինության վերաբերյալ

ՄԱՍ 2 http://www.youtube.com/watch?v=IcQtqjSlOwg
"Բնապահպան" նախարարը ՊՆԴՈՒՄ ԷՐ, ՈՐ ԿԱՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ.
- Ուրեմն, եթե կառավարությունը , որոշումա կայացնում, երկիրը հանձնել թուրքերին ու եթե ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԼՍԵԼՈՒ...
ԴՈՒՔ ՃԻՇՏ ԵՔ ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ.

ՄԱՍ 3 http://www.youtube.com/watch?v=IjGiudb_30Y
Որ ? մասնավորը կգա այստեղ, կսարքի "էկոլոգիապես մաքուր բետոնից" ռեստորան, եթե դա իրեն չբերի շահույթ, ա?

ՄԱՍ 4 http://www.youtube.com/watch?v=fNrw32lBoJY
Վայրի բնության պահպանության հիմնադրամի /WWF/ յուղոտ հյուրասիրությունը Բն.նախարարին և հյուրերին
ԽՈՐՈՎԱԾ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ`

ՄԱՍ 5 http://www.youtube.com/watch?v=mVortnINtiA
Պահանջում ենք անվավեր ճանաչել ՀԱԿԱԲՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ.
ապամոնտաժել կառույցը և տարածքը վերադարձնել արգելոցին:
ՈՒՐԻՇ ՈՉ ՄԻ ԿՈՄՊՐՈՄԻՍ!!!

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2007 թվականի N 673-Ն

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բուսական և կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում ստեղծել «Գիլան» պետական արգելավայր` նրան ամրացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչված տեղամասը` 118 հեկտար տարածքով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` 30-օրյա ժամկետում, սույն որոշման 1-ին կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Գիլան» պետական արգելավայրի կանոնադրությունը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված «Գիլան» պետական արգելավայրի 118 հեկտար հողամասերի ու այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

4. Սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները կատարվելու են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանների կոորդինատների ժողովածուն հրատարակելուց հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ բնության հատուկ պահպանվող տարածքների հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 13
Երևան


Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 673-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2007 թվականի N 1203-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ելնելով «Գիլան» պետական արգելավայրի էկոհամակարգի վերականգնման, բնականոն զարգացման ու կայուն օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-188-Ն) 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ և 48-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն) 6-րդ հոդվածի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 925-Ն որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Գիլան» պետական արգելավայրի համապատասխան հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչև 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար հողամասերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև 10 տարի ժամկետով, խոտհնձի համար` մինչև 5 տարի ժամկետով։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Աբրահամյան


2007 թ. հոկտեմբերի 22

Երևան

четверг, 24 июня 2010 г.

SOS ԽՈՍՐՈՎ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ


9 օգոստոսի 2007 թվականի N 930-Ն

«ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 18-րդ հոդվածների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 673-Ն որոշման 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Գիլան» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Աբրահամյան



2007 թ. օգոստոսի 23
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 9-ի N 930-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Գիլան» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին» N 673-Ն որոշման` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչված տեղամասի բազայի վրա:

2. Արգելավայրը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասի նախալեռնային գոտում` ծովի մակերևույթից 1330-1400 մետր բարձրության վրա` զբաղեցնելով 118 հեկտար տարածք:

3. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը կիսաանապատային և նախալեռնային էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի, պատմամշակութային արժեքների ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:

4. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները կիսաանապատային և նախալեռնային էկոհամակարգերի յուրահատուկ կենդանական և բուսական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային հարուստ ժառանգությունն են:



II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ



5. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

3) վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

4) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:



III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ



6. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անասունների արածեցումը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.

11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

12) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների` գրասենյակ, տնակ և այլն).

13) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

7. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`

1) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրությունը.

2) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

3) սահմանված կարգով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

4) զբոսաշրջության` ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը` հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումը.

5) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.

6) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

7) գիտահետազոտական ուսումնասիրություններ:

8. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյա

воскресенье, 20 июня 2010 г.

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑԻ TXA ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՂՄԸ

Ուսանողական այգում կանաչ տարածքի անխնա ոչնչացման և 2 սրճարանների շինարարության դադարեցման շուրջ մայիսի 4-ին Երևանի քաղաքապետի հետ տեղի ունեցած 3-ժամանոց հանդիպման վերջում, երբ արդեն քննարկվել էին բոլոր իրավական ու քաղաքաշինական փաստարկները, «Մենք ենք այս քաղաքի տերը» խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը դիմել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին՝ ասելով. «Ես որպես աղջիկ խնդրում եմ Ձեզ, զիջեք այս հարցում և վերադարձրեք Ուսանողական այգին երևանցիներին»։ Այդ խնդրանքը դուր եկավ քաղաքապետին և նա ի պատասխան դրա ասաց, որ հենց սկզբում էր պետք նման կերպ դիմել և խոստացավ, որ կմտածի այդ առաջարկի շուրջ։

«Մենք ենք այս քաղաքի տերը»
նախաձեռնություն

четверг, 17 июня 2010 г.

աՅՍօր քաղաքապետարանում, երբ թեժանում էին կրքերը ուսանողական այգու շուրջ, բացականչեցի
- Դուք վանդալիզմով եք զբաղվում,
Ավագանիներից մեկը կտրուկ վեր կացավ, կարմրատակեց ու ինձ դուրս հրավիրեց դահլիճից, բղավելով`
անամոթ աղջիկ, այդ ինչ փողոցային բառեր ես օգտագործում, մեծ տղամարդիկ ենք~~
Դուրս գալուն պես ես հասկացա` նա ՎԱՆԴԱԼԻԶՄԸ շփոթել էր ԱՆՈՆԻԶՄԻ հետ:

«Հանցագործը մեր տգիտությունն է: Տգիտություն է հենց այն, որ «Խոսրովը» դիտվում է որպես անտառ: Դա ուղղակի անտառ չէ, այլ մշակութային մի մեծ համալիր: Մեր բնությունն իր մեջ ներառում է հայ ժողովրդի պատմությունը, գենետիկան: «Խոսրովում» արժեքավոր հուշարձաններ, աստղադիտարան կա, այսինքն` այն նաեւ պաշտամունքային համալիր է: Հենց այդ «Գիլան» արգելավայրում ես հայտնաբերել եմ 4-րդ դարի մի վանք, որ Գրիգոր Լուսավորիչն է կառուցել: Նույն տարածքում է գտնվում նաեւ «Աղջոց» վանքը, որ նշանակում է աղջիկների վանք, այնտեղ ապրել են Հռիփսիմյան կույսերը: Շինարարությունը կատարվում է հենց այս երկու վանքերի մեջտեղում:

http://hetq.am/am/ecology/gilan-5/