пятница, 8 октября 2010 г.

Հեծանվարշավ նվիրված 350-ին


10/10/10 - GLOBAL WORK PARTY

Այս օրը մարդիկ ամբողջ աշխարհում մասնակցելու են մի միջոցառման, որը կլինի կլիմայի փոփոխության դեմ պայքարի պրակտիկ գործողության ամենամեծ օրը: Ներկայումս 6353 տարբեր միջոցառումներ են գրանցվել 187 երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը:

Միջոցառման լավագույն գաղափարներից մեկը հեծանվայինն է, որը հիանալի ճանապարհ է դուրս գալու և տեսանելի դառնալու մեր քաղաքում: Այն նաև ցույց է տալիս այլընտրանքային տրանսպորտայի...ն եղանակների համար ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությունը:

Այցելեք www.350.org. Միացեք և աջակցեք մեզ Երևանում 10/10/10 միջոցառման կազմակերպման գործում:


Հավաքվում ենք կիրակի օրը` 10/10/10-ին, ժամը 10:10, Մատենադարանի բակում, Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ: Կնկարահանվենք, կշրջենք քաղաքով և կբաժանենք տեղեկատվական թերթիկներ:

Հեծանիվ վարձակալողները պետք է ժամը 9:00-ին իրենց անձնագրերով լինեն հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31) :

Մասնակցության համար ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

----------

On this day, people will be participating in what may be the biggest day of practical action on climate change the world has ever seen. Currently, people have posted over 6353 diverse events spread across the planet. Right now, there are 187 countries on board and Armenia is among them.

Cycling is a great way to get out and be visible in our community. It also demonstrates the need for improved infrastructure for the alternative modes of transportation. Do you think you could join us for an awareness ride with your colleagues?

Visit www.350.org. Join and support us in organizing 10/10/10 event in Yerevan.

Trip start - 10/10/10 10:10, from Matenadaran.

If you have any questions about the event or if you want to rent a bike, please, call to Samvel 093-426-654:http://www.facebook.com/?sk=messages&tid=1484486790888#!/event.php?eid=157047214318622

четверг, 7 октября 2010 г.

Կեցցեն անվախ հեծանվորդ էկո մարտիկները:)!!!


Հայտնում ենք , որ Կոտայք գյուղի Գառնի մարզի Ազատ գետի կիրճում ՀՀ բնության հուշարձան հանդիսացող Բազալտե Երգեհոնի սյուները ոչնչացնելու վերաբերյալ ԳՈՐԾ է հարուցվել կատարվում է նախաքննություն:!

Հետևել գործին մինչև վերջ, նպաստել որ լինի անաչառ, անկողմնակալ նախաքննություն, որ պատժվեն իրական մեղավորները, իրազեկել հանրությանը, մամուլին, չարխայնանալ, աչքը միշտ բաց պահել երգեհոնի վրա, կանգնել հեծանվամարտիկների կողքին!!!!

Բնապահպանական լիդերության հայաստանյան ճամբար

2010թ. նոյեմբերի 5-8
350.org և Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպությունները հայտարարում են Բնապահպանական լիդերության հայաստանյան ճամբարի անցկացման մասին, որը տեղի կունենա նոյեմբերի 5-8-ը: Չորս օր տևողությամբ ճամբարը նպատակ ունի միավորելու հայաստանի բնապահպանական խնդիրներով զբաղվող փորձառու և այդ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելու ցանկություն ունեցողներին: Ճամբարի լեզուներն են հայերենն ու անգլերենը:
Դուք 18-35 տարեկան եք, և Ձեզ հետաքրքրում է շրջակա միջավայրի պահպանման և Հայաստանի բնության պահպանման խնդիրները, կլիմայի փոփոխությունը և դրանց զարգացումներն ու ազդեցություննրը, ինչպես նաև կլիմայի փոփոխության վերաբերյալ համաշխարհային շարժման պատմությունը: Փնտրու՞մ եք ավելի արդյունավետ միջոցներ արտահայտելու Ձեր ասելիքը: Ուզու՞մ եք օգտագործել օն-լայն արշավներ կազմակերպելու նոր տեխնոլոգիաներ տեղի կազմակերպչական ջանքերի հետ: Այդ դեպքում միացեք մեզ և մասնակցեք քառօրյա բնապահպանական ճամբարին, նոր համագործակցություն և կապեր հաստատելու հնարավորություններին և ապագային համար առավել մեծ ծրագրեր կազմելուն: Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2010թ. Հոկտեմբերի15-ը:
- Դուք հնարավորություն կունենաք աշխատել 350.org արշավի հիմնադիր անդամների ինչպես նաև հասակակից բնապահպան ակտիվիստների հետ:
- Կիմանաք, թե ինչպես օգտագործել իրական պահը արդյունավետ արշավ կազմակեչպելու, կծանոթանաք կլիմայի փոփոխության ամենավերջին գիտական գաղափարներին և քաղաքականությանը, և կտիրապետեք վիրտուալ և իրական արշավներ անցկացնելու նոր հմտությունների:
- Որպես ճամբարի ուղղակի արդյունք դուք հնարավորություն կունենաք նոր ընկերների հետ մեկտեղ համախմբել և իրականացնել Ձեր նոր գիտելիքներն ու հմտությունները:
Եթե դուք Հայաստանի քաղաքացի եք և ուզում եք մասնակցել մեր ճամբարին, այցելեք ստորև նշված կայքերը և դիմեք հենց այսօր.
Կայք http://www.350.org/aelc2010
Դիմումների հանձնում http://www.350.org/aelc2010apply
Մանրամասներ
Բնապահպանական լիդերության հայաստանյան ճամբար
2010թ. նոյեմբերի 5-8
Վայրը` կհստակեցվի
Դիմելու վերջնաժամկետն է 2010թ. հոկտեմբերի 15-ը
Ուսումնական դասընթացի մասնակիցները պետք է հանձնառեն մասնակցել ճամբարին ամբողջությամբ, ներառյալ նյութի ներկայացման, և գործնական խմբային աշխատանքներին: Կազմակերպիչները կհոգան ուսումնական դասընթացին առնչվող բոլոր ծախսերը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել.

Մարիա Աղաջանյանին, Քաղաքացիական հասարակություն ծրագրի պատասխանատու ; Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան;
Հեռախոս. (374 10) 53-38-62 (374 10) 53-38-62 53-67-58,
Էլ-փոստ. maria[at]osi.am կամ 350 աշխատակիցներին workshops[at]350.org.

вторник, 5 октября 2010 г.

Երաժշտական դպրոց` սադիստական բարքերով


13-րդ երաժշտական հատուկ դպրոցի տնօրեն Սամվել Երանյանը լավ երգում է: Այդ պատճառով դաշնակցական ընկերները նրա մականունը Սմբուլ են դրել: Բայց այն, թե ինչ կատարվում է դպրոցում, հազիվ թե կապ ունի երգ-երաժշտության, ներդաշնակ կրթության, ըստ ամենայնի, նաև ՀՅԴ-ական տնօրեն Սմբուլի հետ:

Մայիսի 13-ին գլխուղեղի ցնցումով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 13-րդ գիշերօթիկ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Անի Ավագյանը: Ճակատին հասցված հարվածից աղջիկը մասնակիորեն կորցրել էր հիշողությունը և մորը չէր ճանաչում։ Հիվանդանոցից դուրս գրվելիս աղջիկն ինձ պատմեց, որ դպրոցի փոխտնօրեն «ընկեր Վարդերեսյանն» է իրեն «խփել»՝ թևից կոպտորեն քաշել և գլուխը հարվածել պատին: Փոխտնօրեն Նարինե Վարդերեսյանը կտրականապես ժխտեց սա: Ասաց, որ երեխան, հավանաբար, դասարանցիների հետ խաղալիս վայր է ընկել և վնասել է ճակատը։ Անիի ծնողները դիմեցին ոստիկանություն։ Երբ քննիչները հարցեր էին տալիս երեխային իր հետ կատարվածի մասին, նա չէր պատասխանում, պարփակվում էր իր մեջ։ Անգամ հոգեբանը չօգնեց։ Նրա հետ Անին մի անգամ խոսեց, հետո հրաժարվեց հանդիպել: Աղջիկը Վարդերեսյանի անունը լսելիս սարսափ և սթրես էր ապրում, իսկ կարմիր գույնից վեր էր թռչում։ Ծեծի օրը Վարդերեսյանը կարմիր շորով էր։ Ոստիկանները գնացին-եկան, և մի քանի ամսից գործը փակեցին։

Երևի այլևս չէինք անդրադառնա այս պատմությանը, եթե անսպասելի արձագանք չստանայինք 13-րդ հատուկ դպրոցի նախկին ուսուցչուհի Արմենուհի Ղազարյանից, որը մինչ այդ 10 տարի դասավանդել է Չարենցի անվան դպրոցում: Նա պատմեց, որ 13-րդ հատուկ դպրոցում 10 ամիս աշխատելով` ականատես է եղել երեխաների խոշտանգումներին, ուսուցիչների տգիտությանը, անառողջ բարքերին և այլ հանցավոր երևույթների։ Մի քանի անգամ փորձել է բողոքել: Մի անգամ նույնիսկ դասասենյակներից մեկում ցուցանակ է կպցրել` վրան փոխտնօրեն Վարդերեսյանի տառասխալները` «մայտան, հույթ, հույր»: «Ես էդ բառերը գրեցի և սև գիծ քաշեցի վրայից: Դրանք փոխտնօրենը հաճախ էր օգտագործում, բայց ոչ մի բանասեր չէր ուղղում նրան: Բա~ որ մի անգամ ասաց` «Գիքորի անեկդոտի նման»: Բացատրեցի, որ Գիքորը անեկդոտ չէ», - պատմում է հայոց լեզվի մասնագետ, ըմբոստ ուսուցչուհի Արմենուհի Ղազարյանը: Այս վարքի միակ արդյունքն այն եղավ, որ տնօրեն Երանյանը հրաժարվեց երկարացնել նրա պայմանագիրը` համարելով, որ քաղաքի լավագույն կրթօջախներից մեկում` Չարենցի դպրոցում աշխատած մասնագետը չունի հատուկ դպրոցի դաստիարակից պահանջվող գիտելիք: Իրական պատճառը, ըստ մանկավարժի, «կլյաուզնիկի» և վտանգավոր մարդու համբավն էր, որ ինքը ձեռք էր բերել անմարդկային պատիժների և տգիտության դեմ պայքարելիս: «Մի ցերեկային դաստիարակ ունենք` Մուշեղյան Մարիամ: Բուֆետի շեֆի բարեկամուհին է: Նա կարող էր երեխային 4 ժամ կանգնեցնել մի ոտքի վրա: Մի երեխա կար, երբ որ գրիչ տվեցի, որ տնայինները գրի, տեսնեմ` ձեռքերն ամբողջ արյունի մեջ կորած են: Հետո ինքս ականատես եղա, թե ոնց էր Մուշեղյան Մարիամը քանոնի հարվածներով երեխայի ձեռքերը ծակում»: Ոչ միայն ձեռքերը, այլև լեզուն են ծակում, երբ երեխաները շատ են խոսում դասի ժամանակ: Ինքը`փոխտնօրեն Վարդերեսյանը, ծեծի իր մեթոդն ունի: Քանի որ փոքրամարմին է և կարճահասակ, ֆիզիկական միջամտության ժամանակ զոռ է տալիս ոտքերին: «Ես ինքս եմ տեսել, թե ոնց ա քաշում, ոտերով խփում երեխեքին»: Պատիժների ձևերից էր նաև զուգարան չթողնելը: Մի անգամ տղաներից մեկին այնքան երկար են ստիպել բնական կարիքը զսպել, որ նա միզել է անմիջապես դասարանում: «Ես փորձել եմ ներս մտնել, Մուշեղյանը չէր թողնում: Զանգել եմ ծնողին, ասել եմ`երեխային շոր բեր», - պատմում է Արմենուհի Ղազարյանը: Վախը մանկավարժական գլխավոր մեթոդն է: «Մի հատ ձայն ենք լսել, կգամ, կսատկացնեմ»,- հաճախ ասել է փոխտնօրեն Վարդերեսյանի ընկերուհին` Մարիամ Մուշեղյանը և դասի ժամանակ բարձրացել ընկերուհու կաբինետ` սուրճ խմելու: Արմենուհի Ղազարյանը հաճախ է ընդվզել, բայց տնօրեն Սամվել Երանյանին ուղղակի հնարավոր չէր հանդիպել: Դաշնակցության գործերով տարված` նա հաճախ է բացակայում դպրոցից: «Ես տնօրենին մեկ ինձ ընդունելու պահին եմ տեսել, մեկ ազատելու, երբ ասացի, որ բողոքելու եմ»: Ծնողները հազվադեպ են դժգոհություն հայտնել: Նրանք հիմնականում անապահով խավից են և գոհ են արդեն իսկ նրանով, որ երեխան հատուկ դպրոցում սնվում է և տանիք ունի: Ով էլ որոշել է այնուամենայնիվ պաշտպանել զավակին, ուղղակի վերցրել է փաստաթղթերը, և ինչպես Անի Ավագյանի մայրը` Հասմիկ Ավագյանը, տարել է ուրիշ դպրոց:

Սյուզան Սիմոնյան

http://www.armversion.com/index.php/hy/component/content/article/322-2010-06-06-05-03-46/4621-2010-10-05-15-00-30

Ապրիր Կանաչ


շուտով մենք նույնպես կկրենք ԲՆԱՊԱՐԿ, նման բնապատկերով:)~
Փոքր ինչ փոփոխություններ, հայկականացում, լոզունգներ և արդեն կարող ենք գնումներ անել, ո'չ թե թունավոր, արհեստական պոլիէթիլենային տոպրակներով (ցելոֆան) այլ ԲՆԱՊԱՐԿԵՐՈՎ, որոնք եկել են Ձե...ր միջոցով ապրվելո...ւ, կրվելու, հագնվելու. տարածվելու և բարելավելու միջավայրը~~
Հերթագրվե'ք

ԱՄՆ The Poynter Institute-ի multimedia, and social and mobile journalism-ի դասախոս Regina McCombs-ը ԱՄՆ դեսպանատան հրավերով Հայաստանում է։ Հոկտեմբերի 6-ին նա Ինտերնյուսում 2 դասախոսություն է կարդալու։ Wednesday, October 6 2:00-4:00 pm
Topics: Using mobile tools to gather news content;
The mobile future of journalism 4:15- 6:00 pm
Using multimedia storytelling effectively;
Presentation about photo, your photo stories
Ցանկացողների համար մուտքն ազատ է։ Ինտերնյուսի հասցեն. Երեւան, Արշակունյաց 3, վերջին հարկ

понедельник, 4 октября 2010 г.


ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը (IRC) կազմակերպում է կլոր սեղան քննարկում շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ: Քննարկամանը /հայերեն լեզվով/ մասնակցելու համար մինչև հոկտեմբերի 8-ը, խնդրում ենք մեկ պարբերությամբ հակիրճ ներկայացնել Ձեր տեսակետը պահպանվող տարածքների և էկոտուրիզմի վերաբերյալ:



ԵՐԲ: Հոկտեմբերի 13, 2010, ժամը 11-ին

ՈՐՏԵՂ: ԱՄՆ Դեսպանատուն, Տեղեկատվական Ռեսուրսների Կենտրոն


ԹԵՄԱ: Պահպանվող տարածքներ և էկոտուրիզմ

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ:

Ռուզաննա Մարտիրոսյան
Համֆրի /ԱՄՆ/ ծրագրի շրջանավարտ

Դշխուհի Սահակյան
Գիտությունների թեկնածու, կենսաֆիզիկ

Բացման խոսքով հանդես կգա ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի փոխտնօրեն Շեոն Օ’Հարան:

Առավոտյան դասերից ազատվելու համար խնդրում ենք նշել Ձեր ուսման վայրը` /եթե ուսանող եք/ համալսարան, ֆակուլտետ, կուրս, դեկանի անուն ազգանուն:

Չմոռանաք նաև նշել Ձեր անուն ազգանունը և թողնել հեռախոսահամար /բջջային կամ տան/ Ձեր հետ կապվելու համար:

Հարցերի դեպքում զանգահարեք 49 42 65, 091 40 73 35 կամ գրեք Mkrtchyana@usa.am