среда, 26 марта 2008 г.

"ԴԱՐՁԻ՛Ր ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆԸ"

Սիրով հրավիրում ենք ձեզ` ներկա գտնվելու «ԴԱՐՁԻ՛Ր ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆԸ» բնապահպանական ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսի նպատակն է արվեստի միջոցով խոսել ծառերի, կենդանիների, անօթևան երեխաների փոխարեն, քանզի նրանց ձայնն անլսելի է նյութական, կենցաղային և այլ հոգսերով տարված հասարակությանը:

Ներկայացվում են Հայաստանի առջև ծառացած մի շարք լուրջ էկոլոգիական հիմնախնդիրներ` դրանով իսկ ցույց տալով տեղական հիմնախնդիրների ազդեցությունը երկրագնդի բնության, գլոբալ տաքացման, ներկա և ապագա սերունդների վրա:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 28-ին` ուրբաթ` ժամը 17:00-ին, Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոն (ՆՓԱԿ)-ում:
Բացմանը ելույթ կունենան անվանի էկոլոգներ, ներկա կլինեն էկոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ`«Հայաստան Ծառատունկ Ծրագիր» (ATP) բարեգործական հիմնադրամ , «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղ (WWF) , EcoLur տեղեկատվական ՀԿ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ և շատ ուրիշներ: Կցուցադրվեն 20 լուսանկարիչ Հայաստանից և 19-ը` աշխարհի տարբեր երկրներից:

Ցուցահանդեսի բացմանը կնախորդի մամլո ասուլիսը ՆՓԱԿ-ում ժ.16:30-ին:
Հասցեն` Փավստոս Բուզանդ 1/3 (Վերնիսաժի հարևանությամբ):

Ցուցահանդեսի շրջանակներում կլինեն նաև.
§ քանդակ
§ վիդեոարտ
§ բնապահպանական և կենդանիների պաշտպանության ֆիլմեր, ինչպես հայ, այնպես էլ միջազգային հայտնի կինոռեժիսորներից:

Այլ նախաձեռնություններ.
§ ծառատունկ և տարածքի մաքրման ակցիա Բուսաբանական այգում /մարտ 30/.
§ ծառատունկ Նուբարաշենի N11 գիշերօթիկ դպրոցում /ապրիլ 6/.
§ ռոք համերգ Տիկնիկային թատրոնում /ապրիլի 14, սկիզբը` ժ. 19:00/.
մասնակիցներ` Bambir, Oaksenham, Reincarnation, Soft, Seml Plus, Dom, Nairi, Dogma խմբերը.
§ բնապահպանական հեծանվարշավ Երևանի կենտրոնական փողոցներով /ապրիլ 20/:

ԱՆՄԱՍՆ ՄԻ' ՄՆԱՑԵՔ.
ՄԻ' ԼՌԵՔ, ԴԻՏԵ'Ք, ՄԻԱՑԵ'Ք, ՄԱՍՆԱԿՑԵ'Ք...
ՁԵՐ ՁԱՅՆՆ ԱՎԵԼԱՑՐԵ'Ք ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Ցուցահանդեսի համադրող` Օվսաննա Հովսեփյան
Կազմակերպիչներ` Մարիամ Սուխուդյան, Բելլա Ավետիսյան, Դավիթ Սարգսյան,
Հրայր Սավզյան, Վարդան Հովհաննիսյան

www.BigFamily.am/eco, www.DavOsStudio.com environmentalexhibition@gmail.com 091539105

Комментариев нет: