Ալավերդիում ՚Վալլեքս գրուպՙ ընկերության սեւ պղնձի արտադրությունը փակելու մտադրությունը, տնտեսական նկատառումներից ելնելով, թվում է՝ արդեն իրականանում է: Հումքի բացակայության պատճառով մարտ ամսին երկու շաբաթով դադարեցվել են Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները: Գործարանի 50 աշխատողներ ստիպված արձակուրդի են ուղարկվել:
Նշենք, որ գործարանն աշխատելու թույլտվություն ունի մինչեւ 2009թ-ը, որից հետո կա՜մ պետք է նոր պայմանագիր կնքի ՀՀ կառավարութան հետ, կա՜մ դադարեցնի իր գործունեությունը: Սրան զուգահեռ ՚Վալլեքս գրուպՙ-ն ակտիվացնում է Թեղուտի ծրագրի աշխատանքները: Չնայած, որ այժմ աշխատում է 139 մարդ:
Ներկա պահին կատարվում են տարածքի մաքրման եվ ճանապարհաշինական աշխատանքներ: Հանքավայրի շահագործման նպատակով Թեղուտի սեփականաշնորհված հողերից 42 հա արդեն վաճառվել է՝ մեկ քառակուսի մետրը 36 դրամ սակագնով:
Հիմնականում իրենց հողերը վաճառել են սոցիալապես անապահով ընտանիքները, իսկ նրանք, ովքեր իրենց հողերից եկամուտ են ստանում, հրաժարվում են վաճառել: Թեղուտեցի Գարեգին Խաչիկյանը դեռ չի վաճառել իր 4500 քառակուսի մետրանոց խնձորի այգին, որից տարեկան 4 տոննա բերք է ստանում:
՚Հողատարածքի համար առաջարկում են 450 դոլլար, բա ես ինչպե՞ս պահեմ իմ ընտանիքըՙ,- հարցնում է նա£ Իսկ թեղուտցի Ռազմիկ Հախվերդյանն էլ իրեն պատկանող 3 հա հողատարածքի վրա արհեստական լիճ է ստեղծել, որտեղ էկզոտիկ ձկներ է բազմացնում: Նրա զավակները Ռուսաստանից ցանկանում էին վերադառնալ հարազատ գյուղ: ՚Տղաս ուզում էր գա, այս լճի մոտ հյուրանոց կառուցի, ռեստորան, արդեն նախագծել է:Նույն բանն էլ իրանք են ուզում անեն, սա ծայրամաս է, ինչ՞ի են վերցնում:Ասում են գերակա շահ, բայց պլանում տենց բան չկար:

Իմ նպատակը նա է, որ իմ էրեխեքը գան, բայց որ վերցնեն, չեն գա: Կամուրջներն այրու՞մ ենՙ,- դժգոհում է Ռազմիկ Հախվերդյանը: Մինչ գյուղացիները մտածմունքների մեջ են, ՚Վալլեքս գրուպՙ-ը շուտով Թեղուտ է բերելու արտասահմանից ներկրված նոր տեխնիկա , եվ Թեղուտի ծրագրի աշխատանքներն ընթանալու են մեծ թափով:
Հ.Գ. Հոդվածը գրվել է ՚Էկոլուրՙ եվ ՚Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ միջավայրիՙ ՀԿ-ների իրականացած ՚Հայաստանի հյուսիսի տեղեկատվական հայելիՙ ծրագրի շրջանակներում:
Հ.Գ. Հոդվածը գրվել է ՚Էկոլուրՙ եվ ՚Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ միջավայրիՙ ՀԿ-ների իրականացած ՚Հայաստանի հյուսիսի տեղեկատվական հայելիՙ ծրագրի շրջանակներում:
Комментариев нет:
Отправить комментарий