среда, 10 февраля 2010 г.

Azat gorge, illegal hunting 2010



Մոտ մեկ ամիս առաջ այցելել էի Ազատի կիրճ` արշավի...
Ձոր մտնելուն պես լսեցի կրակոցներ, չէի տեսնում ձայնը կոնկրետ որտեղից է գալիս, կրակոցները շարունակվում էին... Մին էլ տեսա զինվորական շորերով զինված մի տղամարդու, նշան էր բռնել դիմացի սարին և ուշադիր հետևում էր ինչ-որ կետի ու գնում դրա հետևից...

Հետ դառնալիս տեսա ևս չորս զինված տղամարդու, մեկի ձեռքին էլ հեռադիտակ կար, մյուս ձեռքում էլ խփած կենդանի հավանաբար թռչուն կամ մի այլ բան...

Դիտեք ինքներդ` http://www.youtube.com/watch?v=ZHfnETHfJQQ

Տղամարդիկ հավաքվեցին մի տեղ և սկսեցին արդեն կրակել բանկաներին, օդ, ուր պատահի... Մենք դեռ այնտեղ էինք, կրակոցները չէին դադարում, նրանք հարբում էին և նորից կրակում...Ավելի քան քսան կրակոց....



Դա սարսափելի է , երբ բնության ձայները փոխարինվում են կրակոցների, հարբած տղամարդկանց ոռնոցների:
Օդից որսի հոտ էր գալիս...

Մենք գնացել էին վայելելու, իսկ արդյունքում ականատես եղանք եվս մի սպանդի արդեն սովորական դարձած հայաստանյան տեսարանի:
Ինչպես ուղիղ մեկ տարի առաջ Կաքավաբերդի տարածքում

Դիտե'ք http://www.youtube.com/watch?v=HI4Nj9916HE
Չեմ դադարում զարմանալ` տեսնելով մարդու այս ինքնակործանման տենչանք ասեմ հակում ասեմ...

Ինքն իր ձեռքով հոշոտում է իր արմատները...
Կիրճում տեսանք նաև ձեռքով սարքած որսորդական թակարդներ, որոնք ուղիղ մեր ճանապարհին էին և անզգուշության դեպքում կարող էին վնասել նաև մեզ...



Կան մի շարք վիդեոներ և այլ փաստեր...!!

Դեհ, Ձեզ տեսնենք կենդանիների իրավունքների պաշտպանությամբ հարստացող ֆոնդեր, հկ-ներ, միացություններ և գոյացություններ....բնավիրման նախարարներ...
Այս անգամ կրկին չհաջողվեց մի լավ թաքցնել...

Գուցե Ազատի կիրճ մուտք գործելն էլ միայն բնավիրման նախարարի թուլյտվությա՞մբ սարքեք: Մուտքը միայն որսորդներին` սրտից և լեզվից թույլ մարդկանց խստիվ արգելվում է... նման մի բան:

Պահանջում ենք պատժել մեղավորներին:

Комментариев нет: