…Հին տոմարով նոր տարի, հայերիս համար ընդունված, շատ սիրելի տոն : Դրսում` արդեն երկրորդ շաբաթը չդադարող սաստիկ ցուրտ, և ոչ հաճախ հանդիպող մարդիկ շտապում են` նախ, քանի որ ինչպես արդեն ասեցի անտանելի ցուրտ է, և հետո, պետք է հասցնել կատարել գնումներ`լրացնլու արդեն կիսով չափ դատարկված տոնական սեղանները, ըստ արժանվույն դիմավորելու հյուրերին և հյուրերի պատճառ դարձած հին նոր տարին: Իսկ այդ նույն ժամանակ մոտ երկու տասնյակ հեծանվորդներ, այո հեծանվորդներ, ես չեմ զառանցում, և մոտ այդքան ել նրանց սատարող հայրենասեր-բնասերներ հավաքվել են Մատենադարանի առջև գտնվող հարթակում և կատարում են վերջին նախապատրաստական աշխատանքները մեկնարկից առաջ: Իսկ ի՞նչ մեկնարկ, կասեք դուք: Դե, եթե հեծանիվներ կան, երևի խոսքը պետք է գնա հեծանվավազքի մեկնարկի մասին: Առաջին հայացքից կարծես թէ ոչ մի արտառոց բան էլ տեղի չի ունենում, բայց պետք է կրկին Ձեզ հիշեցնեմ, որ դրսում առնվազն -10° է և մենք էլ Երևանում ենք, որտեղ փողոցում հեծանիվ վարելը, ցավոք, խենթության համարժեք մի բան է և որտեղ շատերը այդ նույն ժամանակ իրենց համեմատաբար տաքուկ բնակարաններում իրենց բարեկամների , երկրի կենացներն են խմում ու իրար հաջող տարի մաղթում: Լավ, իրենց թողնենք թող մաղթանքներ շռայլեն միմյանց, իսկ մենք տեղափոխվենք այն նույն մեկնարկի վայրը, ուր հավաքված երիտասարդները որոշել էին ավելի գործնական լինել և իրենք կերտեն իրենց հաջող տարին, ապագան`պայքարելով բնության ու երկրի իրավունքների նկատմամբ բացահայտ ոտնահարումների դեմ, որոնցից մեկն էլ` Թեղուտի անտառների մասսայական հատումները արդեն լցրել էր համբերության բաժակը ու ստիպել այս մի բուռ մտահոգ հայերին, դուրս գալ ու գոնե այս հեծանվային վազքարշավով ուշադրություն հրավիրել մեր գոյորոշիչ խնդիրներին: Հեծանվերթը պետք է անցներ քաղաքի կենտրոնական, բանուկ փողոցներով, որոնք քիչ թե շատ մաքրվել էին առատ տեղացած ձյունից հետո ու պիտանի էին նման հանդուգն ձեռնարկի համար, բայց դե ձյունն ու սառույցն էլ չէր կանգնեցրի մեր քաջերին ու չկանգնեցրեց:
Յուրաքանչյուր մասնակից իր ուսերին կրում էր իրեն ավելի սրտացավ խնդիր արծարծող ցուցապաստառ:
Ու սկսվեց երթը, կային մասնակիցներ որոնք վերջին անգամ հեծանիվ նստել էին մանկապարտեզում, բայց դա չէր կարևորը, նրանց բոլորին համախմբում և ուժ ու եռանդ էր տալիս ու առաջ էր մղում ձգտումը`համայն Հայոց խնդիր դարձնել`ցավոք առայժմ միայն բնապահպանական, այն էլ ոչ բոլորի կողմից, համարվող խնդիրները: Տրամադրությունը հոյակապ էր, այդ ցուրտ եղանակին նրանց տաքացնում էին տենչը ու ներքին կրակը` լսելի լինել ամենքին ու ամենքինը դարձնել ամենքի խնդիրները, որոնք ցավոք այժմ ամենքինը չեն: Ուրախալի է, որ շատ անցորդներ կարդալով մի քանի բառ ցուցապաստառներից` հետաքրքրվում էին, հարց ու փորձ անում, իրենց աջակցությունը հայտնում, ավտոմեքենաներն էլ այդ օրը կարծես համակերպվել էին երկրորդային դերի հետ, չէ´ որ այդ օրը հեծանիվն ու առողջ ապրելակերպն էր իշխում Երևանի փողոցներում, շատ վարորդներ հաստատ ափսոսացին որ իրենք էլ հեծանվով չեն ու այդ կրակոտ խմբի անդամ չեն, շատերն էլ ղեկից ձեռքով իրենց ողջույններն էին ուղարկում արշավորդներին, նույնն էին անում նաև շատ ուղևորներ միշտ հեղձուցիչ միկրոավտոբուսների միջից, իսկ արշավորդների աչքերը կարծես ասում էին, իսկ ինչ՞ն է Ձեզ խանգարում նույնն անել:
Ինչևէ, ահա պետք է արդեն վերջակետը հատեն հեծանվորդները ուրախ հոգով, հպարտ կեցվացքով, նաև մի քիչ մտահոգ, թե արդյոք կարողացան բավական համոզիչ լինել ու նախադեպ հանդիսանալ հետագա արձագանքների ալիքի համար:
Հուսանք, հուսանք ու սպասենք:
Մասնակից` Տիգրան Կուչատյան

2 комментария:
Minus tas astijanin hetzaniv qshel@ kamqi uj e pahanjum.
Mersi. Kamqi ugh iharke petq er, bayc nax ev araj petq er mi ban anel hasarakutyan ushadrutyun@ hravirelu Texuti xndri vra, ayd cgtumn er nax ev araj mez araj tanum.
Отправить комментарий