ՀՀ կառավարության 2007թ. Նոյեմբերի 1-ի որոշմամբ շահագործման հանձնվեց Լոռվա մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը:
Թեղուտի նախագծի իրականացումը հակասում է մեր ազգի ու պետականության շահերին:
Հանքավայրի շահագործմամբ.
. կոչնչանա մեր երկրի շուրջ 1000 հա հարուստ բնաշխարհ
. աղտոտվածության հետևանքով կենդաբանորեն կմահանա չորս գետ
. առաջանալիք թափոնների, այդ թվում` ծանր մետաղների կուտակումը զգալիորեն կավելացնի մի շարք հիվանդությունների աճը`քաղցկեղ, չբերություն, ամլություն, մարմնական և մտավոր թերզարգածությամբ երեխաների ծնունդներ և այլն:
Եվ այդ ամենը` ԻՐԱԿԱՆ է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ, եթե դու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, քո անհամաձայնության վճռորոշ ձայնը չբարձրացնես այս հանցավոր գործարքի դեմ:
Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ իմացությամբ.լռությունը համաձայնություն է:
ՀԱՅՐԵՆԱԿԻՑ, պահանջի'ր Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցումը:
Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբ. հեռ.-091 40 39 00, Éհասցե- LFHR@web.am, Web կայք http://savetexut.googlepages.com,
Комментариев нет:
Отправить комментарий