Չպետք է գոհանալ նրանով, որ լավ պետություն ունենք «Հասարակական շարժումը մեծ նշանակություն ունի, ամեն ծառի տակ թող մեկը պառկի, նույնիսկ ամենաբռնապետական պետությունում, եթե հասարակությունը պայքարում է իր արժեքների համար, պետք է պայքարել ամեն ծառի համար»
կոչ արեց Վազգեն Մանուկյանը:
Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցանկության դեպքում կարող է «ինչ-որ բան անել»: Այս կարծիքին է ԱԺՄ ղեկավարի հետ այսօր հանդիպած հասարակական գործիչներից Հրայր Սավզյանը, ով նաև Թեղուտի շահագործման դեմ կազմակերպված միջոցառումների ակտիվ մասնակից է:«Եթե ուզի, կարող է ինչ-որ բան փոխել, բայց թե ռեալ ինչ գործողությունների կբերի, դժվար է կանխատեսել: Մյուս թեկնածուներից էլ միայն Օրինաց երկիրն է շահագրգռված այս խնդրի լուծմամբ: Որքան գիտեմ` փետրվար-մարտ ամսից զանգվածային անտառահատումները պետք է սկսվեն և հարկավոր է դրա դեմ պայքարել»,- նշեց նա
Թեղուտի խնդրի հարցով ակտիվիստ, մասնագիտությամբ ռադիոֆիզիկ Մարիամ Սուխուդյանն էլ իր հերթին նշեց. «Խնդրի լուծման հեռանկարն այնքանով է արժևորվում, որ գրվել է թեկնածուի նախընտրական ծրագրում, բայց յուրաքանչյուրս հետևողական պետք է լինենք: Սա մեկ մարդու խնդիր չէ: Ուղղակի իրենց միջոցով կարելի է հարցը հասցնել լուծման»: Նա նաև համոզում հայտնեց, որ հասարակության, հատկապես երիտասարդության անտարբերության ու պասիվության դեպքում խնդիրը չի լուծվի: Մենք միջոցառումներ ենք նախատեսում: Ակնկալում ենք երիտասարդության ակտիվ մասնակցությունը:
«Մենք Ռեալ գործողությունների ենք սպասում և ոչ թե խոստումների, մենք Թեղուտը չենք ուզում քաղաքականացնել, նախընտրական վիճակը այնքանով է լավ, որ խնդրին կարող ենք ավելի մեծ հնչեղություն տալ և իրենց միջոցով հասցնել լուծման» - ասաց Մարիամը:
Комментариев нет:
Отправить комментарий