вторник, 19 февраля 2008 г.

“ԴԱՐՁԻՐ ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆԸ”

Հարգելի ,...,

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մարտի 28-ից ապրիլի 15-ը ՆՓԱԿ-ում կայանալիք



ԴԱՐՁԻՐ ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆԸ”

բնապահպանական ցուցահանդեսին

Այն նպատակ ունի մեր հասարակության մեջ արթնացնել սերն ու հոգատար վերաբերմունքն առ բնությունն ու կենդանական աշխարհը, ինչպես նաև նպաստել էկոգիտակցության բարձրացմանը և իրազեկել առկա բնապահպանական հրատապ խնդիրների մասին:

Թեև ցուցահանդեսը հիմնականում լուսանկարչական է, բայց կներկայացվեն նաև գեղանկարներ, քանդակ, վիդեոարտեր և այլն: Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն բնապահպանական ֆիլմեր, կլինեն բնապահպանական թեմաներով սեմինարներ, ռոք, դասական համերգներ, ինչպես նաև կկազմակերպվեն այլ ակցիաներ:

Լուսանկարներում կարտացոլվեն ինչպես անաղարտ բնության, կենդանական աշխարհի, այնպես էլ բնության ավերման, աղտոտման տեսարաններ (անտառահատումներ, հանքահանություն և այլն):

Պատրաստ ենք լսել նաև Ձեր առաջարկներն ու մտահղացումները:

Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը և համագործակցությունը:

Комментариев нет: