четверг, 2 октября 2008 г.

Սևանա լիճը վտանգի տակ է՚

Հայաստանից SOS ահազանգին արդեն արձագանքել են ավելի քան 20 կազմակերպություններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Մեկսիկայից, Վենեսուելայից, Ղրղզստանից, Բուլղարիայից, Ուգանդայից: Կոչը տարածվել էր հոկտեմբերի 1-ին WECF կանանց միջազգային ցանցի միջոցով հայկական ՙԷկոԼուր՚ եվ ՙԿանայք հանուն առողջության եվ առողջ շրջակա միջավայրի՚ (AWHHE) հասարակական կազմակերպությունների կողմից: WECF-ի ցանցին, որն իր մեջ ներառում է 30 երկրների ավելի քան 100 կազմակերպություններ, միացել է նաև IPEN Կայուն օրգանական աղտոտիչների լիկվիդացման միջազգային ցանցը, որի մեջ մտնում են ամբողջ աշխարհի մոտ 400 կազմակերպություններ: Ահազանգը պայմանավորված է Հայաստանում Արարատ քաղաքից դեպի Սևանի ավազանի տարածք՝ Սոդք, ոսկու արդյունահանման գործարանի տեղափոխումն սկսելու գործընթացով: Եթե նախագիծն իրականացվի, ապա չի բացառվում այն իրական վտանգը, որ ամբողջ Կովկասի տարածաշրջանի համար քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար եվ Հայաստանի անվտանգության գլխավոր ռազմավարական երաշխիք հանդիսացող Սևանը կարող է վերածվել 34 միլիարդ խորհանարդ մետր տարողությամբ թունավոր նյութերով ռեզերվուարի: Ռիսկերի ցուցակը կարող են համալրել միջազգային ահաբեկչությունը, Սևանի ավազանի տարածքի բարձր սեյսմիկությունը եվ այլն: GeoProMining միջազգային ընկերությունը՝ ի դեմս իր GPM Gold դուստր ձեռնարկության, տվյալ նախագծի վերաբերյալ բարձր մակարդակով բանակցություններ է վարում, ինչպես նաև փորձում է դրական հասարակական կարծիք ստեղծել, օգտագործելով այսպես կոչված ՙգրպանային՚ հասարակական կազմակերպությունները, հրաժարվում է մամուլի եվ լայն հասարակայնության հետ կոնտակտներից:
ՙSOS Սևան՚ տեղեկատվական կամպանիան երկրի ղեկավարությանն առաջարկում է, որպեսզի ոսկու արդյունահանման ֆաբրիկայի վերակառուցման գործընթացը բաց լինի հասարակաության համար, երաշխավորվի լայն հասարակայնության մասնակցությունը նախագծին, անցկացվի անկախ փորձագիտական գնահատական:


http://www.ecolur.org/hy/news/2008-10-02/76/

Комментариев нет: