понедельник, 6 октября 2008 г.

WWF և Արմենիա Մարիոթ հյուրանոցը մեկնարկում են §Հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր¦ քարոզարշավը

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը Արմենիա Մարիոթ հյուրանոցի հետ համատեղ այս տարի ևս, ավանդույթին համաձայն, իրականացնում են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) պահպանմանը նվիրված ակցիա:

Այն կմեկնարկվի հոկտեմբերի 3-ին` ժամը 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի §Աշոտ Երկաթ¦ (1-ին հարկ) սրահում կայանալիք մամլո ասուլիսով և կշարունակվի մեկ ամիս: Հոկտեմբեր ամսվա ընթացքում Արմենիա Մարիոթ հյուրանոցում յուրաքանչյուր անցկացրած օրվա համար այցելուները հնարավորություն են ունենալու կամավոր նվիրատվություն կատարել:

Հյուրանոցի նախասրահում այս տարի նաև կազմակերպվելու է ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև Վիեննա սրճարանում (հոկտեմբերի 18-ին և 25-ին, ժ. 19:00) ԲՀՊՏ-ներին նվիրված տեսաֆիլմերի դիտում:

Նվիրատվության ողջ հասույթը օգտագործվելու է Հայաստանի պահպանվող տարածքների առկա կարիքները ինչ-որ չափ հոգալու նպատակով: WWF հայաստանյան գրասենյակը նպատակ ունի նաև հանդես գալ §Այն ինչ լավ է մեր մոլորակի համար` լավ է նաև բիզնեսի համար¦ հատուկ կոչով` ուղղված մասնավոր սեկտորին և քաղաքացիական հասարակությանը:

Դրանով իսկ WWF հայաստանյան մասնաճյուղը հանդես է գալիս միջնորդի դերում բիզնեսի և քաղաքացիական հասարակության միջև` միավորելու նրանց ջանքերը կենսաբանական բազմազանության պահպանության գործում: Այս ամենը նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկությունը և ակտիվ մասնակից դարձնել նրան Հայաստանի ԲՀՊՏ-ների ցանցի բարելավմանը: Միջոցառման վերջում տեղի կունենա ԲՀՊՏ-ների և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված տեսահոլովակի շնորհանդեսը, որից հետո այն ողջ քարոզարշավի ընթացքում եթերում ցուցադրվելու է հիմնական հեռուստաալիքներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)հեռ./ֆաքս` (+ 374 10) 52 47 12, 54 61 56 (ներքին` 16)բջջ.` (091) 27 28 27
էլ. փոստ` akhoyetsyan@wwfcaucasus.am Ինտ. կայք` www.panda.org/armenia

Комментариев нет: