пятница, 31 октября 2008 г.

Մարդու, ձիու և բնության ներդաշնակություն~ ~ մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ:~


ՙԿենտավր՚ Հիպոթերապիայի և ձիասպորտի ասոցիացիան

Հրավիրում է Բոլորին, Բոլորին, Բոլորին!!!

Մասնակցել ՙԿենտավրի՚, որն է. մարդու, ձիու և բնության ներդաշնակության օրվան:

Կենտավրի տոնը կկայանա կիրակի օրը,
2008 թվականի նոյեմբերի 9ին,
Աշտարակի Ուշի գյուղում գտնվող ՙԶատիկ՚ ձիավարության ակումբում։
Հայաստանի այս հնագույն գյուղերից մեկում մենք՝ ՙԿենտավր՚ հասարակական կազմակերպությունը կիրառում ենք հիպոթերապիա մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Այդ մասին մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ.
Այդ օրը դուք կարող եք.

  • Շփվել մեր ձիերի հետ /նրանք ինն են, ներառյալ երեք մտրուկ/, կերակրել նրանց շաքարով, խնձորով և գազարով։

  • Զիավարել։

  • Շփվել մեր երեխաների հետ, որոնք ձեզ կպատմեն ձիերի և հիպոթերապիայի մասին։

  • Լսել լավ երաժշտություն կրակի մոտ մեր հատուկ հյուրեր ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ ռոք խմբի կատարմամբ!!!

  • Շնչել Արագած և Արայի լեռներից եկող անսահմանափակ քանակությամբ թարմ օդ։

  • Հիանալ Արայի լեռով մոտիկից։

  • Ծիծաղել, պարել, պարզապես շփվել միմյանց հետ և շատ այլ բաներ։
  • :)

Ուտելիքը կլինի ամբողջովին բուսական։ Սեղանին կլինի սանգրիա /գինի մրգերով/։ Եթե որևէ մեկը նախընտրում է այլ խմիչքներ, հագիստ կարող եք դրանք բերել ձեզ հետ։

Ինչպես հասնել. Նոյեմբերի 9–ին առավոտյան ժամը 11.00–ին ՙՀայաստան՚ հանրախանութի մոտ ձեզ կսպասի մեծ ավտոբուս, որը կտեղափոխի ձեզ Ուշի և երեկոյան ժամը 7-8.00 –ին հետ կբերի Երևան։ Հետադարձ տոմսն արժե 1000 դրամ /երեխաները կերթևեկեն անվճար/։

Դրես քոդ. Տաք հագուստ, կուրտկաներ, գլխարկներ մինչև սանգրիայի առաջին բաժակը;)

Ուշադրություն. Քանի որ տոնը բարեգործական է, սեղանին դրված կլինի տուփ, որտեղ դուք կարող եք դնել այնքան դրամ, որքան կցանկանաք /եթե դրամ կամ ցանկություն չունեք, մի վհատվեք, միևնույնն է, դուք ցանկալի հյուր եք մեզ մոտJ/։ Հավաքված ողջ հասույթը կհատկացվի հիպոթերապիայի կարիքներին։

Հատուկ իմ ընկերների և բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, որ այդ օրը ես նաև նշում եմ ծննդյանս օրը. Խնդրում եմ, եկեք առանց նվերների, և այն գումարը, որը պատրաստվում էիք ծախսել նվերի վրա, դրեք տուփի մեջ երեխաների համար։

Եթե ցանկանում եք ձեզ հետ բերել ընկերներին, բարեկամներին ու ծանոթներին, հանգիստ բերեք. մենք բոլորի համար տեղ ունենք։

Կոնտակտներ. Տոնին մասնակցել ցանկացողները կարող են գրել ինձ՝ Հասմիկին այս էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 093 21 07 48 համարին։ Հաստատեք ձեր մասնակցությունը մինչև նոյեմբերի 7–ը, որպեսզի հասցնենք տրանսպորտ կազմակերպել բոլորի համար։


Անհամբեր սպասում ենք ձեզ մեզ մոտ!
Հասմիկ

1 комментарий:

Анонимный комментирует...

Isk gnalu tomsi arjeq@ nuynpes 1000 dram e?