հունվարի 13-ին Օրհուսի գրասենյակում տեղի ունեցավ Էկոլոգիական Հասարակական դաշինքի հավաքը, որտեղ քննարկվում էր Կապանի բաց հանքի բացման և շահագործման խնդիրը:
Այս Հավաքին ներկա ECOLODEMOKAPAN Հկ-ի ներկայացուցիչը կոչ արեց հավաքի ներկաներին օգնել և սատարել Զանգեզուրցիներին:
Դինո մայնինգ կազմակերպությունը պատրաստվում է Շահումյան կոչված թաղամասում հատել մոտ 50 000 ծառ: Բաց հանքի շահագործումը լի է անդառնելի բնապահպանական աղետներով, առանց դրան էլ այս տարածքը ամենա վտանված և ամաենա վնասված տարածքն է Հայաստանում:
Սա եղեռն է սեփական ժողովրդի դեմ, սակայն մինչև երբ պետք Է այն շարունակվի......................
Էկոլոգիական հասարակական դաշինքը պատրաստելու է նամակ, որը ուղղված կլինի Դինո Մայնինգի կենտրոնական գրասենյակին կոչ անելով դադարացնել այս սպիտակ ահաբեկչությունը հայ ժողովրդի հանդեպ:
Դաշինքի երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին վրանային ճամբար կազմել այս տարածքում և թույլ չտալ իրականացնել, այս հրեշավոր ծրագիրը:
Հարգելի Հայաստանի քաղաքացիներ համբերության բաժակը լցվել Է, մի թողեք մեր Հայրենակիցներին մենակ. Միացեք մեզ դառեք մի բռունցք եթե չնդիմանանք, ապա կկորցնենք մեր հայրենիքը
Մի լռեք Լռությունը ՄԱՀ Է~
Օգնել ցանկացողները թող դիմեն և անեն իրենց առաջարկները
пятница, 14 января 2011 г.
Ինչ անել?
Автор: bnamard на 19:31
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий