четверг, 27 января 2011 г.

STOP

Մամլո հաղորդագրություն

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱԶՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ



«…հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները` գերադասելի է Հայաստանի Հանարապետության տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր եւ հաստատել դրանց պաշարները` որպես ռազմավարական նշանակության հումք»: Այս մասին գրված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի եւ «Ազատամարտ» կոմիտեի նամակի պատասխանում (Նամակ 07/24.1/4471-10, 21.12.2010), որը պատրաստել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:



Հիշեցնենք, որ Կապանի կազմակերպությունները ՀՀ վարչապետից պահանջում էին չեղյալ համարել ուրանի ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը եւ հանդես գալ գործընթացը կասեցնելու հայտարարությամբ:



Նամակով նախարարությունը տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են ՀՀ օրենսդրության շրջանակներում, եւ որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի երկրաբանահետախուզական աշխատանքների նախագիծը ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:



2011թ. ընթացքում երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների շրջակայքում, որոնք գտնվում են Սյունիքի մարզի բնակավայրերից անվտանգ հեռավորությունների վրա: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներն ավարտվել են: Այդտեղ ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել:



«...քանի դեռ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում չի հաստատվել վերջինիս պաշարները, ապա «հանքավայր» որպես այդպիսին դեռեւս գոյություն չունի, հետեւաբար չի կարող լինել հանքավայրի շահագործման ծրագիր»,- գրված է նամակում:



27.01.2011


Հարգանքներով՝



«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Բջջ.՝ (+37491) 92 12 64

Էլ. հասցե.՝ info@ecolur.org

Էլ. կայք՝ www.ecolur.org

ԷԿՈԼՈՒՐ՝ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԿՈԼՈԳԻԱՅՈՒՄ


МИНИСТЕРСТВО ЭНЕРГЕТИКИ И ПРИРОДНЫХ РЕСУРСОВ МЕЧТАЕТ ОБНАРУЖИТЬ В АРМЕНИИ УРАНОВЫЕ РУДНИКИ

«... С учетом геополитического положения нашей страны, основных проблем обеспечения государственной безопасности, предпочтительно нахождение на территории Армении урановых месторождений и утверждение их запасов как сырья стратегического назначения». Об этом сказано в ответном письме министерства энергетики и природных ресурсов, подготовленном по запросу фонда «Развитие Капанского региона» и комитета «Азатамарт” на имя Премьер-министра РА Тиграна Саргсяна.

В запросе организации от имени общественности Капана потребовали, чтобы Премьер-министр признал недействительными все юридические акты, касающиеся реилзации урановой программы в Армении и выступил с заявлением о прекращении данной деятельности.

В свою очередь, в том же ответе, министерство энергетики и природных ресурсов информировало, что поисковые работы проводятся в рамках законодательства РА, и что проект геолого-разведочных работ, проводимых ЗАО «Армяно-российская горнорудная организация», получил положительное заключение природоохранной экспертизы министерства охраны природы РА. В течение 2011-го года геологические поисково-исследовательские работы предполагается провести вблизи урановых проявлений и других аномалий, которые находятся на безопасном расстоянии от населенных пунктов Сюникской области. Что касается геолого-разведочных работ по урану, проводящихся на территории Лернадзорской общины Сюникской области, то они завершились. Там не было подтверждено наличие уранового рудника. «Пока, в результате геолого-разведочных работ о урану , запасы урана не подтвердились, следовательно, месторождение как таковое, не существует, следовательно, не может быть и проекта по эксплуатации уранового месторождения», -отмечено в письме министерства.



27.01.2011

С наилучшими пожеланиями



Информационная НПО «ЭкоЛур»

Mob.: (+37491) 92 12 64

E-mail: info@ecolur.org

URL: www.ecolur.org

ЭКОЛУР – НОВАЯ ИНФОРМАЦИОННАЯ ПОЛИТИКА В ЭКОЛОГИИ

Комментариев нет: