среда, 19 декабря 2007 г.

"Հայկական Ճարտարապետական Ժառանգության արտաքին և ներքին Մարտահրավերները"

"Հին Ջուղան" այլևս թուրքական Նոր Զորամաս


Հարգելի հայրենակիցներ

2007թ.- դեկտեմբերի 14-ին լրացավ պատմական Գողթան Գավառի (այժմյան Նախիջևան) Հին Ջուղայի 800-ամյա հոյակերտ ավելի քան 6000 խաչքարերի վերջնական կոտորածի և կազմաքանդման 2-րդ տարելիցը: Այդ վանդալիզմի դրսևորումը իրականացվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից 1998-2005թթ մեր պետական պատկան կառույցների և հասարակության գրեթե լուռ անտարբերությամբ:
Այս հարցի արծարծմամբ շահագրգիռ ու մտահոգ պետական կառույցներին, հասարակական կազմակերպոթյուններին, երիտասարդներին, լրագրողներին և բոլոր ոչ անտարբեր հայերին
"Ճամփորդ Էկո Արշավային " կենտրոնը սիրով հրավիրում է ներկա գտնվելու և մասնակցելու
ս.թ. Դեկտեմբերի 21-ին ժամը 14:00-ին

Ալ.Թամանյանի Տուն Թանգարանում
"Հայկական Ճարտարապետական Ժառանգության Արտաքին և Ներքին մարտահրավերները"

թեմայով հանդիպում քննարկմանը , որի ավարտին կցուցադրվի ֆիլմ նվիրված ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ պատմության նշանակալի դեպքերին:
Բանախոս`Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակեպրության (RAA) տնօրեն - Սամվել Կարապետյան
Հասցե : Հանրապետության Հրապարակ , կառավարական 3րդ շենք (մուտքը վերնիսաժի կողմից)
Մանրամասների համար դիմել ` Ալ.Թամանյանի Տուն Թանգարան կամ զանգահարել
հեռ: 26-888-0 կամ 093 848 666 Տիգրան Սիմոնյան

4 комментария:

bnamard комментирует...

http://www.cilicia.com/2007/08/blog-post_10.html

bnamard комментирует...

http://www.academy.am/ecology/
http://www.gabone.com/arm/picture.php?ArtistID=27&ImageID=58
http://culture.azg.am/?lang=AR&num=2007121505
http://armenianhouse.org/aivazyan-a/jugha/resume.html

Анонимный комментирует...

ունեք արդյոք տեղեկատվություն վերանորոգման կարք ունեցող Հայաստանում գտնվող հուշարձանների մասին?
Կարելի է փորձել "շինջոկատային" կամավոր սկզբունքով դա անել: Բայց իհարկե մասնագետներ և ֆինանսներ են պետք:

bnamard комментирует...

Ունեմ Սամվել Կարապետյանի կոնտակտները, որը սակայն Հայաստանից դուրս գտնվող Հուշարձանների հաշվառմամբ է զբաղվում, բայց կարծում եմ կօգնի ճիշտ խորհրդով:
Համեցեք' իմակով կուղարկեմ համարը, անհրաժեշտության դեպքում~
Ինչպես նաև 2oր առաջ հանդիպեցինք հուշարձանների պահպանման կոմիտեում աշխատող Տիկին Կատյայի հետ, նա նույնպես տվեց իր հեռախոսահամարը և պատրաստակամություն հայտնեց օգնելու ինֆորմացիայով ու լուսանկարներով (տվյալ օրը Թեղուտի տարածքում բրոնզեդարյա հուշարձանների նկարներն էր առաջարկում` դամբարանադաշտեր, հոյակերտ կամուրջ, մատուռ և այլն....)