Հանքարդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է գերակա ուղղություն, չնայած որ երկրում արդեն իսկ շահագործվում է ավելի քան 370 հանքավայր…Այսրոպեական տնտեսական զարգացման պատճառաբանությամբ և ընդամենը մի խումբ անձանց հարստացմանը նպաստող քաղաքականության արդյունքում հաջորդ սերունդները զրկվելու են բնական պաշարներից: Օգտակար հանածոների գիշատիչ շահագործմանը զուգահեռ ոչնչացվելու են անտառները, աղտոտվելու են գետերը, քայքայվելու են հողերը, ամայանալու են բնակավայրերը…
Մեր փոքրիկ երկիրը չի կարող միաժամանակ երաշխավորել և’ համատարած հանքահանություն ու թունավոր թափոնների պոչամբարներ, և’ մարդու կյանքի ու առողջության համար բարենպաստ պայմաններ: Արդյունահանումից գոյացած պոչամբարների թվով Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջին տեղում է, իսկ դրանցում ծանր մետաղների բարձր խտությունները հանգեցնում են քաղցկեղի, չբերություն, մարմնական ու մտավոր թերզարգացած երեխաների ծնունդների:Այսօր զոհասեղանին են Թեղուտի անկրկնելի բնաշխարհը և Թեղուտ ու Շնող գյուղերը: Հերթը հասնում է Հանքավանի անտառներին, Սյունիքի կանաչով պատված լեռներին և այդ տարածքների բնակչությանը…
ՎՏԱՆԳՆ ԻՐԱԿԱՆ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ,եթե դու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ,քո վճռորոշ ձայնը չբարձրացնես հանցավոր գործունության դեմ:
? Ո±վ է վերականգնելու խաթարված շրջակա միջավայրը:
? Ո±վ է փոխհատուցելու մարդկանց առողջությանը հասցվող վնասները:
? Ո±վ է պատասխան տալու անհեռատեսության և անօրինականության համար:
Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է:
Комментариев нет:
Отправить комментарий