воскресенье, 21 октября 2007 г.

Ազգային հարստությունը հուսալի ձեռքերում....


Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Գառնի գյուղի իր արվեստանոցը կառուցվում է Գառնու «Քարե սիմֆոնիայի» քարերով։ «Ես առաջիններից մեկն եմ, որ դատապարտում եմ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» քանդողներին, ոչնչացնողներին: Նման վերաբերմունքը բնության նկատմամբ իրոք դատապարտելի է,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է նա, բայց հետո ավելացրել է,- Ես նման պատվեր չեմ տվել: Գառնու ձորից բերված քարերով է շինարարությունը կատարվում: Տասնյակ տարիներ Գառնու ձորի քարերը գյուղացիներն օգտագործել ենգ Անկեղծ ասած՝ ես տեղյակ չեմ: Իմ արվեստանոցն այդ քարերով չի կարող կառուցվել»,- սրտնեղել է Պատկերասրահի տնօրենը։ Ամեն դեպքում, կարծում ենք, իրավապահների համար դժվար չի լինի բացահայտել քարե հուշարձանի ոչնչացնողներին եւ պատժել մեղավորներին։

Մարիամ Սուդուխյանն իրեն համարում է արշավորդ-կամավոր եւ սիրում է սարերում ու ձորերում օրն անցկացնել` լուսանկարներ անելով: Գառնու «Քարե սիմֆոնիան» հենց Մարիամի ակտիվ ջանքերի շնորհիվ է հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

«Մի օտարականի տարել էի Գառնու ձորը ցույց տալու, եւ տեսանք՝ մի քանի հոգի քար են հանում: Առաջարկեցի նրանց լուսանկարել` չհրաժարվեցին: Անգամ ձեռքով էին անում ու ժպտում: Ինձ համար այս ձորը բնության հուշարձան է համարվում, եւ զարմացա, որ այստեղ ինչ-որ մարդիկ օրը ցերեկով քար են հանում, եւ այս մասին էլ էլեկտրոնային փոստով տեղեկացրեցի լրատվամիջոցներին եւ խնդրեցի օգնել ինձ՝ դադարեցնել այդ վանդալիզմը: Չգիտեմ՝ որքանո՞վ կհաջողվի մեզ միացածներին փրկել «Քարե սիմֆոնիան»: Երեւի այս անգամ էլ մեր գլխի տակ «փափուկ բարձ» կդնեն»,- սրտացավորեն պատմում է Մարիամը:

Գառնու «Քարե սիմֆոնիան» բացառիկ է համարվում այն առումով, որ բնության մեջ դժվար է հանդիպել ուղղանկյուն, հավասարաչափ տաշվածքով քարերի նման «կոմպոզիցիայի», եւ ՀՀ իրավասուներն արդեն երկու տարի առաջ խոստացել էին այս տարածքը ներառել Խոսրովի արգելոցի վարչական տարածքի մեջ: Երկու տարի առաջ էլ հասարակական հնչեղություն էր ստացել քարերի հատման թեման, եւ միայն այսօր ենք պարզում, որ այդպես էլ ոչ մի լուծում չի տրվել: Սակայն, քանի դեռ նշյալ քարե գոտին Բնապահպանության նախարարությունը թղթային ձեւակերպումներով պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ցանկում չի ներառել, այստեղ տեր ու տիրականը, բնականաբար, Գառնի համայնքն է: Հենց նրա ղեկավարն է պարտավոր դիմել նախարարությանը՝ իր համայնքում հայտնված այս բացառիկ «կառույցին» բնության հուշարձանի կարգավիճակ շնորհելու համար: Բնականաբար, չի եղել առաջարկ, եւ չի եղել քարերի հատման սահմանափակում: Առիթից օգտվելով, որոշ պաշտոնյաներ որոշել են իրենց համար առանձնատուն կառուցել։ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը չի հերքել, որ իր առանձնատունը կառուցվել է հենց Գառնու քարերով: Եվ այստեղ հերքելու բան էլ չկա: Իսկ ահա ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի լրատվական ծառայության ղեկավարը հերքել է, թե Հ. Աբրահամյանն այդ քարերով է կառուցում իր առանձնատունն ու սեփական Սուրբ Հովհաննես եկեղեցին:

Ականատեսների վկայությամբ՝ քարերով բեռնված մեքենաները տարվում են Արտաշատ, եւ անգամ այնտեղ քարի բիզնես են սկսել (մի քարը վաճառում են 250-300 դրամով): Բնականաբար, ահռելի տարածքի վրա հատված քարերով միայն երկու առանձնատուն չէ, որ կառուցվել է: Այս քարերով իրենց առանձնատներն են կառուցում նաեւ Գառնու նորելուկ բնակիչները, ովքեր վերջերս են հողեր գնել նշյալ գյուղում: Բնիկ գառնեցիների մտքով երբեք չի անցել սեփական տունը կառուցել «Քարե սիմֆոնիայի» ավերման հաշվին: Պատժել մեղավորներին` պահանջում են հասարակական հատվածի ներկայացուցիչները: Ըստ էության դժվար է լինելու առանձնատուն կառուցողներին մեղադրել որեւէ օրենք խախտելու մեջ, նրանց առավելագույնս կարող են պարտադրել փոխհատուցել Գառնի համայնքին պատճառած վնասը, եթե, իհարկե, բացակայում է համայնքապետի թույլտվությունը: Նշյալ տարածքն ընդգրկված չէ պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ցանկում եւ չունի հանքավայրի կարգավիճակ: Ուստի չի կարող խոսք լինել հանքավայրի շահագործման համար լիցենզիայի առկայության մասին: Սակայն մարդկային տեսակը հասկանում է, որ չի կարելի ավերել բնության նման հրաշագործությունը: Այլ բան է, որ պետական պաշտոնյաները կորցրել են գեղագիտականի ընկալումը, կամ նրանց մոտ այնքան է սրվել գեղեցիկի պահանջը, որ ցանկանում են այդ քարերն իրենց տան պատերի մեջ հավերժացնել: Գառնու համայնքապետ Աշոտ Վարդանյանն ասում է՝ եթե մարդիկ դիմել են գերեզմանաքարի համար քար հանելու նպատակով, ապա թույլատրել է, իսկ համատարած այս հատումներից ինքն էլ տեղյակ չէ: Հայաստանում կան փոքր պաշարներով քարի բաց հանքեր, որոնք պետության համար նպատակահարմար չէ շահագործելը, եւ նշյալ տեղերից բնակիչները կարող են իրենց միջոցներով քար հանել` համայնքապետի թույլտվությամբ միայն: Եթե քար հանելու համար արտոնյալները Աշոտ Վարդանյանի թույլտվության կարիքը չեն ունեցել, ապա սա չի նշանակում, որ նա երկու տարի չի տեսել ու չի լսել իր համայնքում օրը ցերեկով քլունգներով քար հանողների մասին: Այնպես որ, այս պարագայում իրավիճակի միակ պատասխանատուն համարվում է համայնքապետը, քանի որ տարածքն իր սեփականությունն է համարվում, թեպետ նա նաեւ այս գործում միակ տուժողն է: Ինչպես միշտ, իրական պատվիրատուները մնում են ստվերում: Սա նշանակում է` տիրապետել ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելու արվեստին:


http://168.am/am/articles/11587


չար լեզուներն ասում են, որ ազգային պատկերասրահից պարբերաբար անհետանում եւ Մոսկվա են ուղարկվում արվեստի գլուխգործոցներ, այսինքն` մեր ազգային հարստության նմուշներ, քանի որ մեկ այլ Կրեմլի չինովնիկ, ավելի բարձր կլասի, փողից արդեն ձանձրացել է եւ այլեւս նախընտրում է միայն ոչ վերարտադրվող ակտիվներ ստանալ), իսկ երբեմն էլ ինքնուրույն կարող էին իսկապես ազգի համար օգտավետ քայլեր կատարել: Այս առումով ուզում եմ արտահայտվել անկախության ֆենոմենի մասին Հայաստանի պրիզմայով:

Մեջբերում zhamanak.com-ից

Комментариев нет: