пятница, 19 октября 2007 г.

Փ. ՄԻՐԶՈՅԱՆ. «ԻՄ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԳԱՌՆՈՒ ՁՈՐԻՑ ԲԵՐՎԱԾ ՔԱՐԵՐՈՎ, ՈՉ ԹԵ…»

«Ես առաջիններից մեկն եմ, որ դատապարտում եմ Գառնու քարերի սիմֆոնիայի քանդողներին, ոչնչացնողներին: Նման վերաբերմունքը բնության նկատմամբ, իրոք, դատապարտելի է»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարները պնդում էին, որ Գառնու քարերի սիմֆոնիայի լոմով քանդված քարերը օգտագործվում են Փարավոն Միրզոյանի` Գառնիում կառուցվող առանձնատան և պաշտոնյաներից մեկի կողմից կառուցվող եկեղեցու շինարարության համար: «Ես նման պատվեր չեմ տվել: Գառնու ձորից բերված քարերով է շինարարությունը կատարվում: Տասնյակ տարիներ Գառնու ձորի քարերը գյուղացիներն օգտագործել են»,-նշեց նա:

«Նշեմ, որ ոչ թե առանձնատուն, այլ անցած տարվանից արվեստանոց եմ կառուցում: Եթե ես նույնիսկ իմանայի, որ դա գողացված ապրանք է, նույնպես թույլ չէի տա: Չի կարելի նման մարդու հեղինակությունը նման ձևով ներկայացնեն: Ես իմ հայրենիքը, բնությունն ավելի շատ եմ սիրում, քան իմ տունը, որովհետև իմ տունը իմ հայրենքն է: Ես օրենքի մարդ եմ, նման բան թույլ չէի տա»,-սրտնեղեց Փ. Միրզոյանը: «Անկեղծ ասած` ես տեղյակ չեմ: Իմ արվեստանոցն այդ քարերով չի կարող կառուցվել»,-ավելացրեց նա, ավելացնելով, որ չի հասկանում, թե ինչու են այս գործում իրեն մեղադրում:

Ինչպես ասաց պատկերասրահի տնօրենը, բոլորը գիտեն, որ այդտեղից քար է տարվում և վաճառվում է: «Թող գտնեն, պարզեն` ով ինչով է զբաղվում»,-ասաց նա:

Աղբյուր` Panorama.am

Комментариев нет: