среда, 15 сентября 2010 г.

Հեծանվային մրցումներ

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվում է մրցություն նման ձևաչափով:

Կազմակերպիչ "Հեծանիվ+" Էկո-մարզական Հասարակական Կազմակերպությունը հրավիրում է բոլորիդ, առանց սեռային խտրականության, մասնակցելու այս մրցումներին:

Մրցումների նպատակն է նպաստել Հայաստանում առողջ կենսակերպի ու հեծանվային մշակույթի տարածմանը:

ԵՐԲ` Սեպտեմբերի 19-ին, Կիրակի օրը, Առավոտյան ժամը 11-ին
ՈՐՏԵՂ` Ք. ԵՐԵՎԱՆ, Արցախի փողոցի սկզբնամաս

ՄՐՑՄԱՆ ՁԵՎԸ` Անհատական մրցավազք անջատ մեկնարկից
ՄՐՑԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ` 6 կմ

Մասնակիցները կբաժանվեն հետևյալ 6 տարիքային և սեռային խմբերի`
1. 12-16 տարեկան տղաներ 4. 12-16 տարեկան աղջիկներ
2. 16-25 տարեկան տղաներ 5. 16-25 տարեկան աղջիկներ
3. 25 տարեկանից բարձր տղաներ 6. 25 տարեկանից բարձր աղջիկներ

Մասնակցության համար անհրաժեշտ է պարտադիր գրանցվել, այցելելով Լենինգրադյան փ. 31 Հեծանիվների արհեստանոց, մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ:
Գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ անձնագիր, իսկ անչափահասների համար ծննդյան վկայական: Անչափահասների գրանցման համար ծնողի ներկայությունը պարտադիր է: Բոլոր գրանցվողներին մանրամասն կբացատրվի մրցման կանոնները, անվտանգության կանոնները:

Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն հուշամեդալներով ու պատվոգրերով:

Միջոցառման հետ կապված ցանկացած հարցով զանգահարեք 093 42-66-54 begin_of_the_skype_highlighting 093 42-66-54 end_of_the_skype_highlighting Սամվելին:

Комментариев нет: