воскресенье, 19 сентября 2010 г.

Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի անտառապետը

Վահագնիի անտառապետը կազատվի աշխատանքից
[ 2010/09/16 | 11:12 ] բնապահպանություն
Քրիստինե Աղալարյան

Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի անտառապետը կազատվի պաշտոնից: Այս մասին երեկ մեզ հետ հարցազրույցում ասաց «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: «Ես արդեն Վահագնիի անտառապետի ազատման հրամանը կտամ` անկախ նրանից` ինքը մասնակից է, թե ոչ: Զուտ այն բանը, որ ինքը չի հայտնաբերել կամ չի ուզեցել հայտնաբերել, սա արդեն բավարար հիմք է նրան աշխատանքից ազատելու»,- նշեց Մարտուն Մաթևոսյանը:

Նա վստահեցրեց, որ քննարկելու են նաև Եղեգնուտի անտառապետի ազատման հարցը` չնայած նա այս տարվա հունիսին է նշանակվել: «Հիմա պիտի քննարկում անենք, եթե իր օրոք է հատվել այդ ծառերը, բնականաբար, ինքն էլ կազատվի»,- հավելեց «Հայանտառի» տնօրենը:

Մարտուն Մաթևոսյանը տեղեկացրեց, որ գործերն ուղարկվել են դատախազություն: Իսկ երեկվանից իրենց մասնագետները, Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների և իրավապահ մարմինների հետ դեպքի վայրում ուսումնասիրություններ են կատարում:

Комментариев нет: