вторник, 7 июля 2009 г.

Թեղուտի պաշտպանության խումբը փնտրում է լողորդների, վազքում հետաքրքիր ունակությունններ ցուցաբերած անձանց, որպեսզի հուլիսի 26-ին “ՍԵՎԱՆԱ ԼԻՃ” տրիատլոնում /Լող, Վազք, Հեծանիվ/ մեր Թեղուտի թիմը արժանվույն մասնակցի, ներկայացնի և գրավի մարդկանց ուշադրությունը:

Սա մի առիթ է շեշտելու ներկայիս հրատապ էկոլոգիական խնդրի` Թեղուտի անտառների հարցը, ինչպես նաև հնարավորություն հասարակության էլ ավելի լայն շրջանակների ուշադրությունը սևեռելու Լոռվա դեռ կանգուն անտառների պաշտպանության վրա:

Եվ այսպես, հեծանվային իր արտակարգ ունակություններով հանդես կգա “Թեղուտի պաշտպանության խմբի” անդամ, հեծանվային շարժման գերակտիվիստ Սամվելը:

Մնացիր Դու’
Դարձիր անձայնների ձայնը:
Լսելի դարձրու անտառի ճիչը և անպայման մենք կհասնենք նշանակետին:

Վազիր, Լողա Հանուն առողջ ապագայի
Հանուն կանաչ սերնդի…

Դե գրանցվիր այս հասցեյով  http://lakesevantri.com/
և թե ցանկանում ես դու կամ քո ընկերը ներկայացնել հենց Թեղուտի պաշտպանության թիմը զանգիր 093640340 կամ 093426654

Անտառի ոգին քեզ հետ է…………..

Комментариев нет: