понедельник, 13 июля 2009 г.

Հրավեր/հայտարարություն

Սույն թվականի հուլիսի 15-ին,

ժամը 11:00-ին, Երևանի Օրհուս կենտրոնում (հասցե` Չարենցի 46) տեղի կունենա քննարկում “Հեծանվային տրանսպորտի զարգացումը Երևանում” թեմայով:

Քննարկման ժամանակ կներկայացվեն Երևանում հեծանվային տրանսպորտի զարգացման հնարավորությունները և մոտեցումները, մասնավորապես` Երևանի Օղակաձև զբոսայգում առաջին հեծանվային արահետի ստեղծման և սեպտեմբերի 22-ին` “Առանց մեքենաների” միջազգային օրը Երևանում հանդիսավոր նշելու վերաբերյալ մեր առաջարկները: 


Քննարկմանը հրավիրված են համապատասխան պետական և լիազոր մարմինների (Երևանի քաղաքապետարան, “Երևաննախագիծ” ինստիտուտ, ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարություն, ՀՀ ոստիկանություն և այլն), միջազգային և հասարակական կազմակերպությունների, մամուլի ներկայացուցիչներ, հեծանվորդներ և անհատներ:


Քննարկմանը վերոնշյալ խնդրով մտահոգ հեծանվորդների և անհատների մասնակցությունը և կառուցողական առաջարկներով հանդես գալը շատ ցանկալի է: 

Հարգանքով,
“”Բուրգ” Բնապահպանական Երիտասարդական

Комментариев нет: