Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Վարչական դատարանը չի ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումը: Փաստաբան Հայկ Ալումյանը «Հետքին» տված հարցազրույցում ասաց, որ դատարանը հայցը չի ընդունել` պատճառաբանելով, թե որպես հայցորդ հանդես եկող հասարակական կազմակերպություններն իրավասու չեն վիճարկել բնապահպանական խնդիրները:
«Տրամաբանությունից ելնելով`կապ չունի, թե հայցվորը հանքից 2 կմ հեռու է ապրում, թե օրինակ` 50, օրենքն այդպիսի արգելք չի դնում: Բացի այդ` հայցվոր կազմակերպություններից մեկը բնապահպանական է, կարծում եմ` այն պետք է առավելություն ունենար բնապահպանական խնդիրներ բարձրացնելիս»,- ասում է փաստաբանը:
«Իսկ ի՞նչ է լինելու 66 էջանոց հայցադիմումը, որով պահանջում եք` դադարեցնել Թեղուտի հանքի շահագործումը»,- «Հետքի» հարցին ի պատասխան Հայկ Ալումյանն ասաց.
«Այդ հսկայական հայցադիմումը քննվելու է Վարչական դատարանի կողմից ու բավարարվելու է, ինչքան էլ, որ ոմանք չցանկանան: Դուք կտեսնեք` ես դա կանեմ»:
Комментариев нет:
Отправить комментарий