воскресенье, 9 мая 2010 г.

MIACIR EV DU!


10.000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 5 ՕՐՈՒՄ

Երևանի քաղաքապետը 2 օր առաջ, ընդունելով մեր պահանջի օրինականությունը,փորձեց 3 ժամվա ընթացքում համոզել մեզ որ. «Սա էլ ու վերջ», և ստացավ մեզնից պատասխան.«Երևանցիներն իրենց զգում են այս քաղաքի տերը, և հանրային զբոսայգին պետք է ազատագրվի ապօրինի շինություններից»:

Մենք ձևավորվել ենք ընդամենը 3 շ...աբաթ առաջ,Մենք ուզում ենք ազատ շնչել մեր քաղաքում,Մենք չենք ուզում բետոնապատ զբոսայգիներ,Մենք ուզում ենք ԲԱՐՁՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՔԱՂԱՔ ունենալ:

Մենք սկսեցինք 0-ից և այսօր 2.800 հոգի ենքԴանդաղ բայց հաստատուն շարունակում ենք աճել100-ավոր կամավորներ 5 օրում մեծ ոգևորությամբ արեցին ամեն ինչ,որպեսզի մոտ 10.000 երևանցիներ կարողանան փրկել Ուսանողական այգին:

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ կտևի մինչև մայիսի 14-ըֆեյսբուքյան խմբից շատ ակտիվ են եղել մոտ 500 անդամներ,եթե բոլոր մյուսներն էլ հավաքեն ևս 20 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ,մենք արագորեն կհասնենք մեր 30.000-ի նպատակին:

Ուրեմն գործի անցնենք.Թերթիկն այստեղ է. http://www.armenius.com/yerevan_studentpark_petition/studentpark_petition.pdf

Կապի միջոցը. kanachaygi@gmail.com ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ ԵՎ ՄԵԶ ՀԵՏ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼ !!!ՓՐԿԵՆՔ ԲՆՈՒԹՈՒՆԸ ՄԵՐ ՇՈՒՐՋԸ ԵՎ ԱՅՆ ԿՀՈԳԱ ՄԵՐ ՄԱՍԻՆ !!!

Комментариев нет: