Հաճախ ծնողները սոցիալական պայմաններից ելնելով իրենց երեխաներին տանում են գիշերօթիկ դպրոցներ, երբեմն այդ դպրոցները կոչվում են "մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հատուկ օժանդակ դպրոց": Եթե ծնողը չմտածելով, ապա տնօրենը գիտակցաբար կեղծում է երեխաների փաստաթղթերը` դրոշմելով նրանց իբրև թեթև կամ ծանր հիվանդություններ ունեցող էակներ: Մի կողմից իր թեթև ձեռքով անդառնալի հետք է թողնում նրանց ճակատագրի վրա, մյուս կողմից պետությունից ահռելի գումարներ է ստանում, որն նախատեսված է փաստաթղթերում նշված խնդիրներ ունեցող երեխաների համար:
Հասմիկը այս երևույթի զոհերից մեկն է. Նա ինձ պատմում էր, որ հաճախ կրծում է եղունգները, այս ներվային սովորությունը ձեռք է բերել դպրոցից, պատահում էր , այն ժամանակ, երբ իր ուղեղը վաղուց յուրացրել էր դասը, բայց նա ստիպված էր շաբաթներ , տարիներ անցկացնել մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ, նրանց հետ դասեր սովորել, խաղալ, ուտել, քնել, ապրել, ... ~ախր ուղեղս ավելին էր ուզում, ավելիին էր ընդունակ, ուզում էր զարգանալ....Ու էսպես աճս կանգնեց.
- Դու հայտնվեցիր այդ դպրոցում որպես առո՞ղջ երեխա: Ես տպավորություն ստացա, որ ձեր դպրոցում առողջ երեխաներ կան:
- Իհարկե: Շատ էին առողջները: Մի անգամ ստուգողներ էին գալու դպրոց: Մեզ ասեցին, որ պետք է ամենքս մի թերությունով ձեւանանք: Ես պետք է լինեմ սկլերոզ, դալտոնիկ:
- Այսինքն, պետք է ձեւացնեիք, որ առո՞ղջ չեք:
- Հա, ստուգողները եկան, ուրախացան, գոհ էին, որ տենց երեխաներ ենք: Բոլորս էլ ձեւացնում էինք, որ աննորմալ ենք: Ստուգողները հարցեր էին տալիս, մենք էլ գժի պես նայում էինք կողքերս:
Դարձա ներվային, մենակությունից փակվում էի սենյակում ու խոսում էի ինձ ու ինձ, այնքան մենակ էի, որ երևակայական աշխարհ էի ստեղծել, ուր ես ազատ էի, անկաշկանդ, ուր իմ խնդիրենրի մասին էի խոսում ինքս ինձ հետ, կիսվում, ստեղծագործում, արտասանում, արտասվում..Մի օր ընկերուհիս տեսավ, ասեց, Հաս? էս մենակ-մենակ խոսում էս?...ամաչեցի
Հիմա , երբ ավարտել եմ դպրոցը, մտածում եմ ինչու իմ հետ տենց բան պիտի լիներ, ինչու պիտի խորտակվեյի այդ դպրոցում, իմ դիպլոմի մեջ գրվեր հետամնաց ու հիմա էլ չեմ ուզում սովորելու մասին խոսել, սաղ անցած կյանքս դեմսա գալիս, ավաղ գնացքս գնացելա....
Ոչ էլ լավ կյանքի եմ արժանի, ով եմ ես որ ինձ բանի տեղ դնեն...? ես արժեք չունեմ...
Այս խիզախ աղջիկը այն հերոսուհիներից էր, որն . չնայած դպրոցի և իրավապահների կողմից բազմաթիվ ճնշումների, մինչև վերջ պնդեց իր այն ցուցմունքը, որ բազմիցս ենթարկել է սեռական ոտնձգությունների իր իսկ հայոց լեզվի ուսուցիչ Լ.Ավագյանի կողմից` ....
Նա մի հրաշք աղջիկը է:Թերզարգացած երեխաների դպրոցում անցկացրած տարիների թերեւս միակ տեսանելի հետքը կրծած եղունգներն էին եւ այն, որ աղջիկը խոսելիս հաճախ աչքերը լցնում էր: Մնացածը չքնաղ է` խարտյաշ մազեր, բարձր հասակ, ճերմակ եւ անաղարտ մաշկ:
Գրում է բանաստեղծություններ, հիմնականում սիրո, միայնության, ծնողի թեմաներով: Կուզենար, որ տպագրվեյին իր ստեղծագործությունները մի գրքում, տարբեր լեզուներով թարգմանվեյին և մարդիկ կարդային: Կուզենար կիսվեր իր ներքին աշխարհով մարդկանց հետ, ինչ-որ բան փոխանցեր, նվիրեր աշխարհին...
p.s.. նա այսօր չի ամաչում բարձրաձայն խոսել, լուսանկարվել, իր ապրածի հետ կիսվել: Նա, ով տարիներ շարունակ ապրել է այդ բանտային ռեժիմով փակ համակարգում` Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում, չի կորցրել իր ուժեղ կամքն ու կյանքի հանդեպ սերը: Թույլ չտանք, որ նա միայնակ զգա, կոտրվի:
Եթե կրթական համակարգի կողմից արժանացել է լքված, անպատասխանատու, դաժան վերաբերմունքի, ապա ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՆԵ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ և ՀՈԳ ՏԱՆԵԼ ՆՄԱՆ ԽԻԶԱԽ ԱՂՋԿԱ ՄԱՍԻՆ:
ՕԳՆԵՆՔ, ՈՐ ՆԱ ԱՄՐԱՊՆԴՎԻ, ՀԱՍՏԱՏՎԻ, ԿԱՅՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԿՅԱՆՔԻ ՃԱՄՓԱՆ
пятница, 21 мая 2010 г.
ԷԼ ՈՉ ՄԻ ԶՈՀ
Автор: bnamard на 09:40
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий