суббота, 29 мая 2010 г.

17:00


երեխաների և բնության տոն՝ «Ուսանողական» այգու փրկության համար:

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է, ու այդ օրը երեխաները հենց
իրենք են դուրս գալու բակեր, այգիներ՝ պաշտպանելու իրենց խաղադաշտը,
հանգստյան գոտին, առողջ միջավայրը... Եկեք տա'նք երեխաներին
...հնարավորություն՝ յուրովի մեկնաբանելու այն, ինչ այսօր կատարվում է մեր
այգիներում, կանաչի, կենաց հողի, տերևների, ծաղկունքի հետ:

Եկե՛ք
«Ուսանողական» այգի ձեր երեխաների հետ, թող նրանք իրենց խոսքն ասեն, կոչը
հնչեցնեն, բնությունը գովերգող երգն ու հեքիաթը պատմեն, խառնվեն այգուն,
փայփայեն այգին ու փրկեն ԻՐԵՆՑ այգին...

Բերեք շնիկներ, որոնք կարող են խաղալ երեխաների հետ` առանց նրանց վնասելու, բերեք փուչիկներ, կավիճներ, խաղեր, երգեր ու ժպիտներ...

Комментариев нет: