вторник, 1 июня 2010 г.

ԱՄԵՆ ՕՐ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Քիչ առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից:



Եղավ այն ինչ պետք է վաղուց լիներ, ուստի ոչ մի առտառոծ բան չեղավ, չպետք է հանգստանանք ու բավարարվենք քչով, այս մարդը տարիներ շարունակ կեղծել է առանց մտավոր խնդիրներ ունեցող երեխաների փաստաթղթերը, պետությունից հսկայական գումարներ ստացել, սա մեծ կոռուպցիոն երևույթ է, մեղմ ասած մտահոգության տեղիք է տալիս...
Այսօր ինքը Աշոտյ...անն է ազատում երեխաներին և տեղափոխում հանրակրթական դպրոց, սա ինչ է հանցագործություն չէ? ինչու պիտի պարոն Ենգիբարյանը չենթարկվի քրեական պատասխանատվության, եթե նա տարիներ շարունակ պղծել է երեխաների ճակատագրերը:
Քսան տարի շարունակ իրեն երեխաները օգնության են կանչել, պատմել են Ավագյանի մասին, խնդրել են ազատի ճանկերից, իսկ նրա այդ տարօրինակ պահվածքը միայն շատացնում է կասկածը, որ նա լուռ մասնակցել է հանցագործությանը:
Մենք դատապարտում ենք տնօրենի դաժան, անմարդկային, բռի վերաբերմունքը երեխաների նկատմամբ և իրավապահներից պահանջում ենք բոլոր առկա փաստերը հաշվի առնելով քրեական գործ հարուցել:

Այն ժամանակ , երբ իմ դեմ էր գործ հարուցված, ունեմ բազմաթիվ ցուցմունքներ գրած տնօրենի կողմից, թե իբր ես եմ այս ամբողջ պատմությունը հորինել, քանի որ մեկ միլլիոն եմ իրենից ուզեցել պոկել,չստանալով` թշնամացել եմ դպրոցի` իր, Ավագյանի հետ, այսինքն նա արդեն զրպարտել է ինձ իր կեղծ ցուցմունքներում կամ , որ ես երեխաներին ստիպում էի սխալ ցուցմունքներ տալ , այնինչ հետո պարզվեց, որ օրինակ ռուսերենի ուսուցչուհի Լիլիթ Բերբերյանը ստիպել է Անուշ Պողոսյանին գրել այն ինչ, ինքն է թելադրել երեխուն: Ու նման բազմաթիվ փաստեր, որոնք արագացված դատաքննության ընթացքում բնականավար չբացահայտվեցին: ԻՆՉՈՒ ?

Ավագյանի երկու տարվա ազատազրկումը և իմ նկատմամբ անհիմն անտրամաբանական մեղադրանքը, որը մոտ հինգ տարի ազատազրկում էր ինձանից պահանջում, կրկին տեղիք է տալիս մտածելու, որ հենց սկզբից գործել է հանցագործների մի խումբ, որը միտված է եղել լռեցնելու իրականությունը` պատժելու բարձրաձայնողներին:

Իրավապահները անհապաղ պետք է գտնեն իրական մեղավորներին և պատասխանատվության ենթարկեն,թույլ պատիժն ու անպատժելիությունը ծնում է նորանոր ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ....
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է
Հարգելի իրավապահներ, ՄԻ ԼՌԵՔ
ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ ՍԵՐՆԴԻ, ԱՌԱՆՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ , ԱՆՎՏԱՆԳ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ, կատարենք Մեր առաքելությունը
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ և ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՈՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԵՐՍԱԲԱՐ ՊԱՅՔԱՐԵՑԻՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ ՄԻՆՉև ՎԵՐՋ, ՕՐԻՆԱԿ ԴԱՌՆԱԼՈՎ, ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՈՏՆԱՀԱՐՎԵԼ:

Комментариев нет: