Երեկ մտավոր արատներ ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցի մանկավարժները ցույց էին կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, բողոքելով Մերուժան Ենգիբարյանին աշխատանքից ազատելու որոշման դեմ: Նրանք չէին ժխտում իրենց մանկապիղծ կոլեգայի հանցանքը, բայց վստահեցնում էին, որ ոչ իրենք, ոչ էլ տնօրեն Ենգիբարյանը չեն իմացել աղջիկների նկատմամբ կատարվող սեռական ոտնձգությունների եւ անառակաբարո գործողությունների մասին:
Մինչդեռ հունիսի մեկին «Հրապարակ» օրաթերթում տպագրված հարցազրույցում Երեւան քաղաքի դատախազության քննիչ եւ Ավագյանի գործով հսկող դատախազ Կարեն Բատիկյանը հայտնել էր, որ քրեական գործում առկա են նյութեր, որոնք ապացուցում են, որ թիվ 11 դպրոցի աշակերտուհիները իրենց դեմ կատարվող անառակաբարո գործողությունների մասին հայտնել են դաստիարակներ Արաքսյա Մանուկյանին, Վարդուհի Եղիազարյանին, Աշոտ Ղադյանին, սակայն վերջիններս չեն պաշտպանել դպրոցի սաներին:
Իրենց տնօրենին պաշտպանելու մանկավարժների ձգտումը հասկանալի կլիներ, եթե նրանք նույն կրքոտ պաշտպանությանն արժանացնեին նաեւ իրենց դպրոցի անպաշտպան աշակերտուհիներին:
Ոչ թե լռեին եւ դրանով պայմաններ ստեղծեին սաներին դաժան պատիժների եւ ոտնձգությունների ենթարկելու համար:
Դայակներն ու դաստիարակն իմացել են, բայց չեն պաշտպանել
суббота, 5 июня 2010 г.
Автор: bnamard на 03:02
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий