«Խոսրովի Անտառ» պետական արգելոցում նորից սկսվել է ռեՍՏՈՐանաշինարարությունը: Հիշեցնեմ, որ այն դադարել էր հասարակական փոքր աղմուկից հետո:
Կրկին համախմբվել է պետք ու որպես առաջին քայլ, գոնե բարձրաձայնել և խնդրիը հասարակական քննարկման առարկա դարձնել:
Անտառապահի կողմից կենդանիների բնաջնջումը հերիք չէր, այժմ էլ կանաչ տարածքների, դարավոր ընկուզենիների, մշտադալար բարդիների հաշվին սկսել են կառուցապատումը մի անհայտ ապօրինի շինության, որը հավանաբար որսատեղի է լինելու շատ ու շատ հղպացածների:
Խնդրում եմ այս տեղեկատվությունը տարածել բոլոր հնարավոր սոցիալական ցանցերում, բլոգներում, նորությունների կայքերում մեկնաբանության տեսքով:
Հետաքննությոն անցկացրեք գտնենք մեղավորներին, կանխենք մեր չքնաղ բնության ոչնչացումը: Տարածքում առկա են հին կոթողներ, վանքեր, որոնց հենց կողքին արյունոտ մատաղատեղի են նախատեսում սարքել: Խախտվում են մի շարք ՀՀ օրենքներ: Լռելն անթույլատրելի է:
Ինչպես նաև ահազանգենք ՀՀ Բնապահպանության նախարարություն (հեռ. 519-182, 523-835) կամ WWF Հայաստան (կոնտակտները ներքևում), պահանջենք դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները...
Կորցնում ենք կենսաբազմազանությունը, վայրի կենդանական եվ բուսական աշխարհը, սպանում ենք շնչող բնությունը:
Հակիրճ ներկայացնեմ խնդրիը: Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն: Հուսով եմ պարզ է, թե հետագայում ինչ հետևանքներ կունենա այդ ռեՍՏՈՐանը «Խոսրովի անտառ» հրաշքի վրա:
Խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար ստորև մի քանի հղում եմ տեղադրում:
1. Ինչո՞ւ եւ ո՞ւմ է պետք արգելավայր արգելոցում
http://old.hetq.am/arm/ecology/8419/
2. «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
http://www.gov.am/am/gov-decrees/item/8641/
3. ՓՐԿԵՆՔ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԸ` ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
http://www.ecolur.org/hy/news/2009-12-18/613/
4. Այդ տարածքում որեւէ շինություն կառուցել հնարավոր չէր լինի, եթե այն կոչվեր արգելոց
http://bnamard.blogspot.com/2008/10/lena-nazaryan-hetqamecology.html
WWF Հայաստան
Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
բջջ.` (091) 27 28 27 begin_of_the_skype_highlighting (091) 27 28 27 end_of_the_skype_highlighting
էլ. փոստ` akhoyetsyan@wwfcaucasus.am
Ինտ. կայք` http://www.panda.org/armenia
Օգնության Կանչ: Փրկենք «Խոսրվի Անտառ» Պետական Արգելոցը
http://photo.unicode.am/2010/05/xosrov-forest.html
Facebook /tarm arvats kadrer Xosrovi argeloci aporini shunutyunic/
http://www.facebook.com/photo.php?pid=4844759&id=571137480#!/album.php?aid=183035&id=571137480&ref=mf
четверг, 10 июня 2010 г.
ՌԵՍ-ՍՏՈՐԱ-ՆԱՑՈՒՄ
Автор: bnamard на 11:16
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий