четверг, 10 июня 2010 г.

ԱՅԺՄ ՔՈ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇԻՉ ԼԻՆԵԼ

Ուսանողական այգու սիրելի աջակի՛ց

ԿՈԼԵԿՏԻՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՝
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՅԳԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

20 ՀԱՅՑՎՈՐՆԵՐ և նրանց աջակցող ճանաչված ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ շուտով դատարանում կապացուցեն Ուսանողական այգու կառուցապատումների անօրինականությունը։
Սակայն հայցի հասարակական մեծ աջակցությունը և հիմնավորվածությունն ապահովելու համար մենք ձգտում ենք հնարավորինս ՇԱՏ ՀԱՅՑՎՈՐՆԵՐ ներգրավել՝ տասնյակներ, հարյուրներ։

ՕՐԵՆՔԸ ՄԵՐ ԿՈՂՄՆ Է, ՄԵՐ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ՝ ԱՆԽՈՑԵԼԻ՝
թե՛ քաղաքաշինական, թե՛ պատմամշակութային և թե՛ բնապահպանական։
Մնում է մեր կոնկրետ ՔԱՅԼՈՎ տե՛ր կանգնենք մեր ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ և ՀԱՍՏԱՏԵ՛ՆՔ ՄԵՐ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ։

ՄԻԱՑԻ՛Ր ԿՈԼԵԿՏԻՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԻՆ
Ժամանակն է նախադեպ ստեղծել, որպեսզի Երևանը չանհետանա բետոնի ճիրաններում։
Արձագանքի՛ր ֆեյսբուքում կամ kanachaygi@gmail.com հասցեով։
«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն

Комментариев нет: