Մորս հիշեցի սիրտս ճմլվեց
Հիշում եմ ինչպես ինձ դպրոց ճամփեց
Հիշում եմ ինչպես բոլորից թաքուն
Արտասում էր նա մի ողջ իրիկուն
Հիշում եմ ինչպես նա ինձ համբուրեց... See More
Եվ իր մայրական խորհուրդը տվեց
Գնա իմ բալիկ խելացի դարձիր
Մեր տան օջախը դու անմար պահիր:
Սիրտս այրվում է մայր քո կարոտից
Հոգիս կարոտ է մայր քո խորհրդից
Իմ աչքերը թաց են մեր տան կարոտից
Մայր իմ անգին քեզ շատ եմ սիրում
Իմ ու քո սերը անծայր է թվում
Էլ չենք բաժանվի մենք ոչ մի դեպքում
Թեկուզ դու լինես աշխարհի ծայրում
Թեկուզ ես լինեմ փակ մի անկյունում
Միևնույն է ես քեզ անչափ եմ սիրում:
суббота, 5 июня 2010 г.
Автор: bnamard на 02:16
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий