суббота, 15 мая 2010 г.


Lara Aharonian May 13 at 8:08pm Reply
(english version below)

Հարգելի գործընկերներ և ընկերներ,

Ինչպես տեղյակ եք Նուբարաշեն թիվ 11 դպրոցի սաների նկատմամբ սեռական բռնության գործով դատական դեպքերի մասին լսումները տեղի են ունենում Էրեբունի դատարանում վերջին 3 շաբաթվա ընթացքում: Դատական լսումը հետաձգվեց 2 անգամ, ինչը բավականին հիասթափություն առաջացրեց երիտասարդ զոհերի մոտ: Բայց վերջին չորեքշաբթի մանկապիղծ ուսուցչին առաջարկվեց 1,5 տարի ազատազրկում, որը կարող է հետագայում վերափոխվի պայմանական ազատազրկման /մանրամասների համար այցելեք հետևյալ կայքերը/

http://hetq.am/am/society/avagyan/
http://lragir.am/armsrc/society34839.html
http://www.azatutyun.am/video/7524.html

Վերջին դատական լսումը պլանավորվում է իրականացնել Մայիսի 19-ին/չորեքշաբթի/, ժամը 14:00-ին: Այն բաց է հանրության համար: Հասարակական կազմակերպությունների խմբեր և ակտիվիստներ պլանավորում են իրականացնել անհամաձայնության ակցիա դատարանի առջև` պահանջելու ամենախիստ պատիժ տվյալ հանցանքի համար: Մենք փնտրում ենք նաև ուրիշ ուղիներ, որոնցով կարող ենք բարձրացնել մեր անհանգստությունը տվյալ հիմնախնդրի վերաբերյալ:

Մենք գրում ենք Ձեզ այս նամակը, որովհետև համարում ենք, որ տվյալ պատիժը բավարար չէ հանցագործություններին, որոնք իրականացրել է տվյալ մարդը և բոլորս` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և անհատներ, մարդու իրավունքի պաշտպաններ և հատկապես նրանք, ովքեր աշխատում են երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում, անհրաժեշտ է և կարևոր է արձագանքելու և դրանով ցույց տալու մեր վերաբերմունքը միասնական տարբեր հնարավոր ուղիներով:

Որոշելու համար, թե ինչ հնարավոր է անել` մենք հրավիրում ենք Ձեզ հանդիպման Կանանց ռեսուրսային կենտրոն շաբաթ /Մայիսի 15/, ժամը` 14:30: Մեր հասցեն է` Զառուբյան 34 /Չեխովի անվան դպրոցի ետնամասում/, հեռախոս` 010 51-91-68



Եկեք և միացեք մեզ: Եկեք միասին մտածենք ինչ կարող ենք անել` կանգնեցնելու այս խելագարությունը: Մենք չենք կարող լռել կամ անտարբեր լինել և դառնալ մի մաս երեխաների հանդեպ այս անարդարության :

Հարգանքներով,
Լարա Ահարոնյան

Комментариев нет: