вторник, 25 мая 2010 г.

Բա տնօրենը?

«Մենք պահանջում ենք արդար դատավարություն», «Վերջ մանկապղծությանը», «Ցմահ բանտարկություն», «Առավելագույն պատիժ», «Կանաչ լո՞ւյս մանկապղծության համար» բովանդակությամբ պաստառները պարզած։

ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրով Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում որպես կամավոր աշխատած Մարիամ Սուխուդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ավագյանը շուրջ 20 տարի նույն դպրոցի աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ է իրականացրել։ «Երեխաներն էին մեզ պատմում այդ մասին, այնինչ դպրոցի տնօրենն ասում էր, թե դա երեխաների վառ երևակայության արդյունքն է, սերիալ է»,- նշեց Սուխուդյանը։

Ըստ նրա՝ նշված դպրոցի անձնակազմը պարբերաբար դաժան ծեծի է ենթարկում երեխաներին, հարկադիր աշխատեցնում։ Բացի այդ, դպրոցի տնօրենը, ըստ Սուխուդյանի, անօրինականություններով է զբաղվում. «Նորմալ երեխաների փաստաթղթերը կեղծում է, նրանց մտավոր թերզարգացած ներկայացնում և պետությունից մեծ գումարներ կորզում»։

http://tert.am/am/video/I8sRcnivmec/
http://tert.am/am/news/2010/05/24/teacher/

Комментариев нет: