вторник, 18 мая 2010 г.

ՄԱՅԻՍԻ 19-ին ԺԱՄԸ 13:30 ՀՈՒԺԿՈՒ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ



ԷՐԵԲՈՒՆՈՒ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՑ /Մովսես Խորենցու դիմաց 162 a

Ժամանակն է պատասխ...ան տան իրենց հանցանքների համար...ուսուցիչ, տնօրեն, դաստիարակ ու էսպես շարունակ վերև-ներքև, վերև- ներքև:

Դու Հայաստանի քաղաքացի, քո անհամաձայնության /բողոքի/ ՁԱՅՆԸ հնչեցրու այս խայտառակ երևույթի դեմ.....

Տարածիր այս հաղորդագրությունը տարբեր ուղղություններով....
Մասնակցիր ՀՈՒԺԿՈՒ բողոքի ցույցին

Մայիսի 19, ժամը 13:30
Հասցե` Մովսես Խորենացի 162a



1. Մենք պահանջում ենք, որ դատարանը վերանայի արագացված դատականքննության անցնելու մասին որոշումը և գործը քննի սովորական ընթացակարգով,անմիջականորեն հետազոտի գործով բոլոր ապացույցները: Մենք` ՀՀ քաղաքացիներսշահագրգռված ենք այս զարհուրելի գործով ողջ ճշմարտությունն իմանալուհարցում: Ուստի սա քաղաքացիական պահանջ է և հանրային շահ:


2.Դատարանինկոչ ենք անում ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԻՐԱՌԵԼ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւթՅԱՆ 19
հոդվածը ևտուժողներին տալ մեղադրողի և ամբաստանյալի հետ հավասարության
պայմաններումարդար դատաքննության իրավունք: Պարզ ասած` տուժողներին
տրամադրել ԼՍԵԼԻԼԻՆԵԼՈՒ բնական իրավունքը:


3, Եթե դատարանը չվերադառնա սովորական դատական քննության և կայացնի դատավճիռ, ապա ՀՀ գլխավոր դատախազից պահանջելու ենք

/1/ հեռացնել մեղադրող դատախազին, որը ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ չառարկեց արագացված դատաքննության դեմ,

/2/ ԱՆՁԱՄԲ բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննիչ դատարան: Գլխավոր
դատախազը երմեմն անձամբ ...է մեղադրանքը պաշտպանում դատարանում: Կարծում ենք,
սա հենց այն գործն է, որով գլխավոր դատախազը կարող է անձամբ պաշտպանել
մեղադրանքը դատարանում` շահելով ՀՀ ազատ քաղաքացիների համակրանքը:

Ազգային Ժողովից պահանջում ենք անմիջապես ձեռնամուխ լինել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխմանը` այն հաշվով, որ արագացված դատաքննության անցնելու համար պարտադիր պահանջվի տուժողների համաձայնությունը:

Комментариев нет: