ԱրմԻնֆո: Հայաստանի Բնապահպանության նախարարության և Գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է փաստաթուղթ Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում անտառահատման ընթացքին հետևելու և անտառի վերականգնման աշխատանքների մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:ՙԷկոլուր՚ հասարակական-տեղեկատվական կազմակերպության դիտարկման համաձայն, Թեղուտի հանքավայրից 200 հազար մատղաշ տնկի տեղափոխվել է տնկարան: Սակայն ոչ նախարարը, ոչ ՙԷկոլուրը՚ չեն հաղորդել, թե հատկապես որտեղ է այդ տնկարանը: Հայտնի է միայն, որ կտրված մեծ ծառերը փոխադրվել են Ալավերդի, իսկ թե հատկապես ուր` չի հաղորդվում: Միևնույն ժամանակ, նախարարի ասելով, Թեղուտի ծրագիրն անցել է բոլոր էկոլոգիական պարամետրերը: Գործը մնում է ստանձնած պարտավորությունների կատարմանը:Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակումն սկսվել է առանց Լալվարի անտառտնտեսության հավանական վնասի վերաբերյալ ՙՀայանտառ՚ ՓԲԸ եզրակացության: Էկոլոգիական փորձաքննությունն անցկացրել է Բնապահպանությաննախարարությունը` առանց Գյուղատնտեսության նախարարության հարցման, որի ենթակայության տակ է ՙՀայանտառը՚: Մինչդեռ փորձագետների գնահատմամբ հանքավայրի մշակման համար Թեղուտի անտառի 357 հա տարածքում կհատվի 50 հազար խմ ծառ: Անտառին փոխհատուցումը կհաշվարկվի ելնելով ոչ թե հեկտարներից, այլ` հատվող ծառերի թվից: Այսօրվա դրությամբ շարունակվում է անտառահատումը և երկու գյուղերի համայնքներին պատկանող հողերի յուրացումը: ACP ընկերության ծանր տեխնիկան ակտիվորեն աշխատում է Թեղուտի ապագա հանքամնացուկների պահեստարանի տեղամասում: Էկոլոգները պնդում են, որ բաց հանքի տեխնոգեն թափոնները կարտանետվեն մերձակա Շնող գետակը: Ընկերությունը մտադիր է նաև փոխել Թեղուտ գետի հունը:
суббота, 12 апреля 2008 г.
Arminfo-n տեղեկացնում է ...

Автор: bnamard на 09:36
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий