четверг, 17 апреля 2008 г.

Մամլո հաղորդագրություն

“ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ”

__________

Ս. թ. Ապրիլի 20-ին՝ ժամը 12-ին, մատենադարանի մոտից սկիզբ կառնի հերթական հեծանվաերթը: Այն ուղղված է Թեղուտի անտառի փրկությանը, որտեղ պղնձա-մոլիբդենային հանքի շահագործման նպատակով հիմա զանգվածային անտառահատումներ են իրականացվում, ոչնչացվելու է մի հսկայական էկոհամակարգ: Հանքի շահագործման հետևանքով հատվելու է առնվազն 600 հա անտառ (200000 ծառ): Թեղուտի անտառների 55000 հազվագյուտ և 45000 արժեքավոր ծառեր, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների բազմաթիվ տեսակներ իսպառ վերանալու են այդ տարածքներից: Հատկապես մտահոգիչ են հանքի շահագործման արդյունքում գոյանալիք արտադրական պոչերն ու դրանց երկարատև ազդեցությունը: Ծանր մետաղների և թունավոր այլ նյութերի ներթափանցումը հողային, ջրային և օդային ավազան ահռելի վնաս կհասցնի մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին:
Վտանգված է մեր և մեր երեխաների գենոֆոնդը
Միջոցառումը բնապահպանական է: Հեծանվաերթով ցանկանում ենք հասարակության և պատկան մարմինների ուշադրությունն ուղղել այս խիստ կարևոր ու հրատապ խնդրին: Անտառի փրկությանը վերաբերող պաստառներով կշրջենք Երևանի կենտրոնական փողոցներով: Երթը կղեկավարեն պրոֆեսիոնալ հեծանվորդներ:
Այն նաև հեծանվի` որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի պրոպագանդման նշանակություն կունենա:
Միջոցառումը կազմակերպված է մի խումբ երիտասարդ բնապահպան ակտիվիստների կողմից:
Կից ներկայացված է երթուղին:

հեռ. 093080485
http://bigfamily.am/eco
http://bnamard.blogspot.com/
http://www.facebook.com/event.php?eid=11758632727

Տեխնիկական սպասարկումը կիրականացնի ՀՎԶ հեծանիվների վերանորոգման արհեստանոցը /Լենինգրադյան 31/

Комментариев нет: