ՖԻԼՄԵՐԸ ԿՊԱՏՄԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ «Դարձիր անձայնների Ձայնը» բնապահպանական ցուցահանդեսի շրջանակներում կցուցադրվեն հանքահանության, ծառահատումների, Սևանի հիմնախնդիրների, ջրերի աղտոտման, հասարակության առողջությանը սպառնացող վտանգների և բնապահպանական շատ այլ խնդիրների մասին պատմող ֆիլմեր: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց ցուցահանդեսի կազմակերպիչներից Մարիամ Սուխուդյանը: Նրա հավաստմամբ, քանի որ ֆիլմերը ցուցադրվում են ուսուցողական նպատակով, մուտքն ազատ է:
«Ցուցահանդեսի և ֆիլմերի ցուցադրման նպատակն է արվեստի միջոցով խոսել ծառերի, կենդանիների, անօթևան երեխաների խնդիրների մասին: Քանի որ նրանց ձայնն անլսելի է նյութական, կենցաղային և այլ հոգսերով տարված հասարակության համար: Այս ֆիլմերը, ըստ իս, հնարավորություն կտան մարդկանց մի պահ կանգ առնել ու մտածել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին»,-նշեց նա:
Բացի այդ ֆիլմերից, ըստ կազմակերպիչների, ցուցադրվելու են նաև արտասահմանյան ֆիլմեր (անգլերեն լեզվով) մարդու և բնության ներդաշնակության, կենդանիների պաշտպանության վերաբերյալ:
Նշենք, որ ֆիլմերի դիտումը շարունակվելու է մինչև ապրիլի տասը: Դրանք ցուցադրվում են Երևանի Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ):
Աղբյուր` Panorama.am
четверг, 3 апреля 2008 г.
Hravirum enq Ekologiakan Filmeri Ditman ../NPAK/ 16:00 Mutqn Azat e..
Автор: bnamard на 08:22
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий