!!!!!!!!!!!! ԲՈԼՈՐԻՆ , ԲՈԼՈՐԻՆ , ԲՈԼՈՐԻՆ !!!!!!!
Այսօր Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում
· Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներն են ու դրանք հաղթահարելու ուղիների որոնումները:
Մինչդեռ մի կողմից ճնշելով ժողովրդավարական գործընթացները, մյուս կողմից Հայաստանի իշխանություններն իրականացնում են ազգային ու հանրային սեփականություն հանդիսացող ռեսուրսների բաժանման ու տիրման ծրագիր` փոքրաթիվ մարդկանց համար կարճաժամկետ օգուտներ ապահովելու համար:
ՀՀ կառավարությունը, առանց ունենալու կայուն զարգացման ու ընդերքաօգտագործման քաղաքականություն, առանց գնահատելու տնտեսությանը հասցվող հեռահար վնասները, առանց փորձաքննության ենթարկելու հանքարդյունաբերության հետևանքները Հայաստան երկրի, նրա բազմազան ու խոցելի բնության ու մարդկանց առողջության վրա, սահմանել է հանքարդյունաբերությունը որպես զարգմացման առաջնային ուղղություն և , փաստորեն,զարկ տվել երկրի ընդերքի էքստենսիվ հարստահարմանը` անտեսելով հանրային շահերն ու վտանգի տակ դնելով սերունդների ապագան:
Լոռու մարզում ոչնչանում է Թեղուտի անկրկնելի բնաշխարհը պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով:
Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում`
- Կոչնչանա մեր երկրի շուրջ 1000 հա հարուստ բնաշխարհ
- Առաջանալիք թափոնների , այդ թվում` թունավոր մետաղների ներթափանցումը հողային, ջրային և օդային ավազան ահռելի վնաս կհասցնի շրջակա միջավայրին,
- զգալիորեն կավելացնի մի շարք հիվանդությունների աճը`քաղցկեղ, չբերություն, ամլություն, մարմնական ու մտավոր թերզարգացածությամբ երեխաների ծնունդների և այլ~:
Վտանգված է մեր և մեր անմեղ երեխաների առողջությունը, գենոֆոնդը…
Սյունքիում տեղահանվում են բնակավայրեր ուրանի պաշարների հայտնաբերման ու արդյունահանման նպատակով...
Ընդամենը մի քանի տասնամյակ և Հայաստանի հողերը կվերածվեն ծանր մետաղներով հարստացված հանքաշերտի, գետերը կվերածվեն պոչամբարների, կվերանա բուսական և կենդանական աշխարհը: Իսկ մարդիկ....կփախչեն ավերակ երկրից կամ կշարունակեն գոյատևել` հաշտվելով հիվանդ սերունդներ ունենալու մտքի հետ:
Եվ այդ ամենը ` ԻՐԱԿԱՆ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼՒ, եթե դու ` ՀԱՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, քո անհամաձայնության վճռորոշ ձայնը չբարձրացնես այդ հանցավոր գործարքների դեմ:
Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անուն ԱՆՀԱՊԱՂ ՄԻԱՆԱԼ մեր բողոքի ցույցին,որը տեղի կունենա չորեքշաբթի օրը` Ապրիլի 30-ին, ժամը`16:00-ին ազգային ժողովի դիմաց:
Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ, լռությունը համաձայնություն է : Texut2008@gmail.com, http://savetexut.googlepages.com
Комментариев нет:
Отправить комментарий