Կիրակի օրը Մատենադարանի բակից մոտ 40 երիտասարդներ հեծանիվներով երթի էին դուրս եկել Երեւանի կենտրոնում: Նրանք մասնագիտությամբ բնապահպաններ չէին, պարզապես մտահոգված էին Հայաստանի բնապահպանական խնդիրներով ու այս տարի բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել հանուն Հայաստանի անտառների ու, մասնավորապես, Լոռվա մարզի Թեղուտի անտառի փրկության:
Ակցիայի կազմակերպիչները դեմ են հանուն հանքի շահագործման Թեղուտի անտառը զոհաբերելուն:
ՙՁեր ձեռքերը հեռու պահեք Թեղուտից՚,
ՙՇահույթը անհատներին, իսկ ավերված բնությունըª ժողովրդին՚.
հեծանվորդները այս ու նմանատիպ այլ գրություններով պաստառներ էին փակցրել իրենց հեծանիվներին: Չնայած բնապահպանության նախարարության անտարբերությանը իրենց ակցիաների ու բարձրացրած խնդիրների հանդեպª հեծանվաերթի մասնակիցները համոզված են, որ երիտասարդների ակտիվ մասնակցության դեպքում նմանատիպ ակցիաներով ինչ-որ արդյունքի հաստատ հնարավոր է հասնել:
Նանե Սահակյան /Max Liberty/
Комментариев нет:
Отправить комментарий