вторник, 18 ноября 2008 г.

ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է

Եվ այսպես« կառավարությունը երեկ սրտի անհուն կսկիծով տեղեկացրեց« որ իրենց մի կերպ հաջողվել է Սյունիքի հանքարդյունաբերական ձեռնարկությունների սեփականատերերին համոզել երեք ամիս ոչ մեկին աշխատանքից չազատել եւ §հնարավորության սահմաններում¦ պահպանել նրանց աշխատավարձերը: Թե ինչպիսին կլինեն §հնարավորության սահմանները` առայժմ դժվար է ասել: Իսկ ահա Ալավերդիում վիճակն ավելի լուրջ է: Այստեղ նոյեմբերի 1-ին կոմբինատի աշխատողներին §ծանուցել են` « որ 21 օրից (այսինքն` նոյեմբերի 22-ից) բոլորն ազատվելու են աշխատանքից:

Բայց այս ամենը մի հետաքրքիր կողմ էլ ունի: Տարիներ շարունակ մի քանի օտարերկրյա ընկերություններ (թեեւ չար լեզուներն ասում են« որ դրանք այնքան էլ օտարերկրյա չեն) պղինձ եւ մոլիբդեն էին արդյունահանում ու գերշահույթներ ստանում: Ընդ որում« այդ ընթացքում« չգիտես ինչու« պղնձի եւ հատկապես մոլիբդենի միջազգային գները խստագույնս գաղտնի էին պահվում: Այդ գները պարզվում են միայն հիմա «երբ սեփականատերերն աղմուկ են բարձրացնում միջազգային շուկայում գնանկման առթիվ« ու հանկարծ պարզվում է« որ ընդամենը երկու ամիս առաջ պղնձի տոննան արժեր 8 հազար դոլար« իսկ մոլիբդենի տոննան` 80 հազար:
Այսինքն« տարիներ շարունակ Հայաստանը պարզապես թալանվել է նույն վայրագությամբ« որով 19-րդ դարում Աֆրիկայի բրիտանական գաղութներն էին թալանվում: Այդ ամենը բնականաբար« տեղի է ունեցել իշխանությունների գիտությամբ եւ համաձայնությամբ (այլ կերպ լինել չէր կարող):

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ստիպեց բացել խաղաքարտերը« եւ ամեն ինչ ջրի երես բաձրացավ:

Որպեսզի պարզ դառնա "թե ինչ վայրենությամբ է շահագործվում Հայաստանի բնությունը" բավական է ներկայացնել միայն Թեղուտի շահագործման ծրագիրը:
Այդ հանքավայրից նախատեսվում է արդյունահանել տարեկան 150-200 միլիոն դոլար արժողությամբ պղինձ եւ մոլիբդեն« որից« սակայն« պետբյուջե կմտնի տարեկան ամենաշատը 10 միլիոն դոլար:
Թե ինչու են Հայաստանի իշխանությունները համաձայնվել այսպիսի շահավետ պայմաններով Հայաստանի բնությունը ոչնչացնելու իրավունք տալ օտարերկրացիներին «մնում է անհայտ«բայց փաստ է« որ նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով« Թեղուտի շահագործման արդյունքում Հայաստանի բնությանը հասցվելու է 130 միլիոն դոլարի վնաս: Ընդ որում« այդ վնասը հաշվարկվել է շատ հետաքրքիր ձեւով: Օրինակ« ըստ նախագծի« այդ տարածքում իսպառ վերանալու է երեք գետ: Իսկ գիտե?ք «թե ինչքան է գնահատվել գետը: Հատը` 175 հազար դրամ: Այսինքն` մոտավորապես այնքան« որքան բնապահպանության նախարարի մի §պերերիվը¦: Ուրիշ օրինակ բերենք:

Պետությունը« չգիտես ինչու« Թեղուտը շահագործող ընկերությանը հողը վաճառել է քառակուսի մետրը 8 դրամով« իսկ պոչամբարների¦ համար նախատեսված տարածքը` քառակուսի մետրը 2.5 դրամով: Հետաքրքիր է` ուրիշ մեկը կարո±ղ է Հայաստանում 25 հազար դրամով մի հեկտար հող գնել« կամ 175 հազար դրամով` մի ամբողջ գետ 18-րդ դարում անգլիացի գաղութարարները հնդկացիների առաջնորդներից հողերը գնում էին մի շիշ վիսկիով « եւ զարմանալի զուգադիպությամբ« մեր իշխանությունները մի հեկտար հողը վաճառել են նույն մի շիշ նորմալ վիսկիի գնով: Ուշադրություն դարձրեք` այս ամենը տեղի է ունեցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից շատ առաջ: Այսինքն` այն ժամանակ« երբ հայտնի էր« որ այդ ընկերությունները գերշահույթներ են ստանալու:
Հիմա նրանք« բնականաբար« §պոչ են խաղացնում¦: Նրանք Հայաստան էին եկել գերշահույթներ ստանալու նպատակով ու երեւի նաեւ իշխանություններին վճարել էին դրա համար« հիմա ինչո±ւ պիտի համաձայնվեն ընդամենը սովորական շահույթներ ստանալ: Դրա համար էլ կառավարության ներկայացուցիչները խնդրողի դերում են: Ընդ որում« ավելի շատ ոչ թե այդ ընկերությունների եկավարներին են խնդրում« այլ գործադուլ անող բանվորներին (լավ էլի, աշխատեք, մարդիկ այդքան ներդրումներ են արել¦):

Ի դեպ« եթե կարելի է «համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ կապված մի հարց ուղղենք կառավարությանը: Ամբողջ աշխարհում հումքի գներն իջնում են «նավթի գինն արդեն 147 դոլարից իջել է 51 դոլարի« Ռուսաստանը մտադիր է իջեցնել Եվրոպա առաքվող գազի գինը« եւ այլն: Ամոթ չլինի հարցնելը` Հայաստանին վաճառվող գազի գնի հարցում նորություն չկա?: Թե չէ եկող տարի Հայաստանում ընդհանրապես որեւէ ձեռնարկություն չի աշխատի: Հո կառավարության անդամներն ամեն օր հիմնարկից հիմնարկ չե?ն վազվզելու ու սրան-նրան համոզեն մարդկանց աշխատանքից չազատել: Լավ կլինի կառավարությունը մի քիչ էլ սրա մասին մտածի: Թե չէ տարօրինակ բան է ստացվում` ամբողջ աշխարհում ամեն ինչ էժանանում է «բացի Հայաստան մտնող ռուսական գազից:


ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ http://chi.am/news/081114/08111404.htm

Комментариев нет: