суббота, 8 ноября 2008 г.

Ձեռնարկությունների աշխատակիցները սպասման մեջ են

Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատի աշխատանքը նոյեմբերի 7-ի առավոտյան լիովին վերականգնվել է: Ձեռնարկության բոլոր աշխատողները` թվով 1350 հոգի միաձայն որոշում են կայացրել աշխատել մինչեւ երկուշաբթի` նոյեմբերի 10-ը: Հիշեցենք, որ նրանց երկօրյա բողոքի ակցիան ավարտվել է Սյունիքի մարզպետի հորդորով: Իսկ բողոքի ակցիայի պատճառը հիմնականում կոմբինատում տիրող աշխատանքային ոչ նորմալ պայմաններն են, նաեւ այն, որ տնօրինությունը միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների անկման պատճառով որոշել է իջեցնել աշխատավարձներն ու կրճատել աշխատողներին: Կոմբինատի ազգությամբ վրացի ղեկավարները` գլխավոր տնօրեն Գեորգի Դեւաձեն, գլխավոր ճարտարագետ Բեսիկ Մենարձիշվիլին, ֆինանսական տնօրեն Թեյմուրազ Աբուլաձեն, Ֆինանսական տնօրենի տեղակալ Նիկոլոս Գոնիաշվիլն ու կոմերցիոն տնօրեն Սերգո Շուգարովը նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը փախել են Ագարակից: Այդ իսկ պատճառով հնարավոր չէ պաշտոնապես որեւէ մեկից տեղեկատվություն ստանալ:

Իսկ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետան այսօր հանդիպելու է աշխատակիցների հետ: Նշենք, որ դեկտեմբերի 13-ից այստեղ կրճատվելու է 148 մարդ, մոտ 200 հոգու հետ էլ չի երկարձգվելու աշխատանքային պայմանագրերը: Այս տեղեկությունը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց ձեռնարկության համայնքի ու լրատվամիջոցների հետ պատասախանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը` հավելելով, որ լրատվամիջոցներին տնօրենի որոշման մասին կտեղեկացվի հանդիպումից հետո:

Комментариев нет: